Ջրահարսի հեքիաթը սկիզբ է առնում հայ արքայադուստրի մասին առասպելի՞ց

12:06 Հունվար 09 2018
*
Հեքիաթներ
Ջրահարսի հեքիաթը սկիզբ է առնում հայ արքայադուստրի մասին առասպելի՞ց

Հայ արքայադուստր Մելուսինա-Մելիսանդայի առասպելից է սկսվում եվրոպական ամենահռչակավոր հեքիաթներից մեկը՝ Ջրահարսի մասին, որն իր ավարտուն դասական տեսքը ստացավ Հանս-Քրիստիան Անդերսենի գրչի տակ։ Այս պատմությունը դեռ սպասում է իր հետազոտողին,նշեմ միայն, որ ֆրանսիական վաղ աղբյուրներում դեռ նշվում էր, որ ամիսը մեկ օր ջրահարս դարձող արքայադուստրը Լուզինյան արքունիկից էր։ Ուշադրություն դարձրեք հեքիաթային մոտիվներով այս մանրանկարում արքայադստեր ամրոցի պատի վրայի գրվածքին։ Կիլիկյան Հայաստանը Եվրոպայի անբաժան մասն է հանդիսացել. 15-րդ դարի սկզբի այս ուշագրավ ֆրանսիական մանրանկարը մի հատված է 1401-1405 թթ. ստեղծված «Մելուսինայի Վիպերգ» (Le Roman de Mélusine) հանրահայտ ձեռագիր մատյանից, որը պահվում է Ֆրանսիայի ազգային գրադարանում: Այն պատկերում է Լուսինյան հարստության հաստատումը Կիլիկյան Հայաստանում, երբ 1343 թվին Գի Լուսինյանը գահ բարձացավ իբրև Կոստանդին Գ Հայոց թագավոր: Մանրանկարին կից գրությունը հետևյալն է. «Ամրոցում պատսպարված Հայաստանի (Կիլիկիայի) թագի hանձնումը Գիյոմ Լուսինյանին»:

Աղբյուրը՝ facebook.com

Հարակից նյութեր

Վարչապետն իր իսկ գրած հեքիաթն է պատմում. (տեսանյութ)
Հեքիաթներ
11:00 Մայիս 14 2018
Նիկոլ Փաշինյանը Խնկո Ապոր գրադարանում երեխաների համար «Չար տնակի հեքիաթն» է կարդացել ...
Նիկոլ Փաշինյանի հեքիաթը – Չար Տնակի հեքիաթը
Հեքիաթներ
13:47 Մայիս 03 2018
Նիկոլ Փաշինյանի հեքիաթը - Չար Տնակի հեքիաթը ...
Հեքիաթ նոր նախագահի մասին
Հեքիաթներ
09:00 Փետրվար 02 2018
Վաղուց, շատ վաղուց, երբ երկինքը հասնում էր երկրին, այդ երկրի և երկրի միջև ապրում էր մեկ մարդ: ...
Arena բացահայտում – Հայ Կախարդ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքում
Հեքիաթներ
12:30 Հունվար 31 2018
Հայ Կախարդ «Հարրի Փոթերը և գաղտնիքների սենյակը» գրքում ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test