ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ․ Վաղը Գրիգն ու Սոնան ամուսնանում են․ որտեղ կկայանա պսակադրությունն ու ովքեր են լինելու հայտնի հյուրերը

16:08 Սեպտեմբեր 07 2019
*
Շոու-բիզնես
ԷՔՍԿԼՅՈՒԶԻՎ․ Վաղը Գրիգն ու Սոնան ամուսնանում են․ որտեղ կկայանա պսակադրությունն ու ովքեր են լինելու հայտնի հյուրերը

Հումորիստ, սցենարիստ, Womens Club-ում ներկայացող Գրիգն ու պարուհի Սոնա Եսայանը վաղը՝ սեպտեմբերի 8-ին ամուսնանում են․ Գրիգն այս մասին հայտնեց ArenaNews.am կայքի հետ զրույցում։

Զույգի պսակադրությունը կկայանա սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, որից հետո երեկոյան խնջույքը կշարունակվի մայրաքաղաքից դուրս գտնվող ռեստորաններից մեկում․ «Ավանդական հարսանիք չի, բայց ոչ ավանդական էլ չի՝ դրա մեջտեղն է։ Փորձել ենք այնպես անել, որ և երիտասարդների համար հետաքրքիր լինի, և մեր ծնողների ու նրանց հասակակիցների համար․  չնայած հյուրերի շարքում հիմնականում երիտասարդներ են։ Նշելու ենք շատ մտերմիկ կազմով՝ հարազատներ ու ընկերներ՝ 200-220 մարդ»,-մեզ հետ զրուցում մանրամասնեց Գրիգը։

Հարցին, թե սպասվու՞մ են վաղն անակնկալներ, վերջինս նշեց․ «Մեր ամեն օրն ու ամեն ժամն այնքան օրիգինալ ու տարբերվող է անցնում, որ առանձնահատուկ բան անելը բավական բարդ է։ Թեպետ մի  շատ հետաքրքիր ու տարբերվող բան ենք մտածել, որը եթե հիմա ասեմ, սփոյլ կանեմ»։

Երեկոյան խնջույքի ժամանակ երգելու են իրենց ընկերները՝ Գարիկն ու Սոնա Ռուբենյանը, Արամ mp3-ն, Ռաֆոն ու Անդոն, կլինի dj Smoke-ն ու էլի ուրիշներ։

Հարսանացուի զգեստը Գրիգն առայժմ չէր տեսել․ մեզ հետ հեռախոսազրույցի ընթացքում շտապում էր այն տեսնելու։

Հարսանիքից հետո զույգն անմիջապես չի մեկնի մեղրամիս․ կմանան Հայաստանում, քանի որ սեպտեմբերը Սոնա Եսայանի պարային ստուդիայի համար ուսումնական նոր տարեսկիզբ է։  Մեղրամիսը ծրագրում են հոկտեմբեր-նոյեմբեր ամսիներին։

ArenaNews.am

Հարակից նյութեր

Էրդողանը կոչ է արել Երևանին և Բաքվին որքան հնարավոր է շուտ ստորագրել խաղաղության պայմանագիր
Շոու-բիզնես
21:09 Մայիս 08 2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է կայունության հասնի, հայտարարել է Թուրքիայի նախագահ … ...
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Շոու-բիզնես
21:05 Մայիս 08 2024
2024թ․ մայիսի 7–ին` ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի գետնատնակում հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային … ...
Ավազակություն անչափահասի նկատմամբ՝ Լոռու մարզում․ կալանավորվել է նրա համադասարանցին
Շոու-բիզնես
14:26 Մայիս 08 2024
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են քննչական և վարութային գործողություններ՝ … ...
Բագրատ սրբազանի խոսքով՝ մայիսի 9-ի հանրահավաքի կազմակերպիչը ինքը չէ, ինքը պարզապես քայլում է
Շոու-բիզնես
14:12 Մայիս 08 2024
Այսօր՝ մայիսի 8-ին՝ քայլերթի ընթացքում, լրագրողի հարցին, թե Երևանում վաղը՝ ժամը քանիսի՞ն է նախատեսվում հանրահավաքը, Բագրատ սրբազանը պատասխանեց, որ հանրահավաքի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test