Օրվա բաղադրատոմս. Կանաչ սոխով և ձվով կարկանդակ

14:16 Հունիս 12 2017
*
Խոհանոց
Օրվա բաղադրատոմս. Կանաչ սոխով և ձվով կարկանդակ

Բաղադրիչներ

  • Խմորի համար՝
  • ալյուր – 400 գր
  • թթվասեր – 200 գր
  • կարագ – 100 գր
  • աղ – 1/2 թ/գդ
  • փխրեցուցիչ – 1/2 թ/գդ
  • Միջուկի համար՝
  • սոխ կանաչ – 150 գր
  • կարագ – 100 գր
  • ձու – 5 հատ
  • աղ
  • պղպեղ սև
  • Վրան քսելու համար՝
  • ձվի դեղնուց – 1 հատ

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք խմորը։
    Փափկած կարագը թթվասերի հետ խառնում ենք։
    kanach-soxov-dzvov-karkandak-2
  2. Ավելացնում ենք աղը, փխրեցուցիչը, ալյուրի մեծ մասը, և գդալով լավ հունցում ենք։
    kanach-soxov-dzvov-karkandak-3
  3. Սեղանի վրա ենք լցնում մնացած ալյուրը, մի քիչ հունցում ենք, որպեսզի ալյուրն ամբողջությամբ խառնվի խմորին։
    Խմորը փաթեթի մեջ ենք դնում և 30 րոպեով տեղափոխում սառնարանը։
    kanach-soxov-dzvov-karkandak-4
  4. Ձվերը խաշում ենք (եռալուց հետո մոտ 10 րոպե)։ Վրան սառը ջուր ենք լցնում և սառեցնում։
    kanach-soxov-dzvov-karkandak-5
  5. Այնուհետև ձվերը կեղևազրկում ենք և մանր կտրատում։
    kanach-soxov-dzvov-karkandak-6
  6. Կանաչ սոխը մանր կտրատում ենք։
    kanach-soxov-dzvov-karkandak-7
  7. Թավայի մեջ 50 գր կարագ եք լցնում և հալեցնում։
    kanach-soxov-dzvov-karkandak-8
  8. Լցնում ենք կանաչ սոխը. խառնում ենք։
    kanach-soxov-dzvov-karkandak-9
  9. Աղ և պղպեղ ենք անում, ավելացնում ենք կտրատած ձվերը և խառնում ենք։
    kanach-soxov-dzvov-karkandak-10
  10. Միջուկը պետք է սովորականից մի փոքր աղի լինի։ Փորձում ենք և անհրաժեշտության դեպքում աղ ավելացնում։
    kanach-soxov-dzvov-karkandak-11
  11. Խմորը 2 մասի ենք բաժանում։
    Խմորի մի կեսը 25 սմ տրամագծով շրջանաձև գրտնակում ենք (մոտավոր 1 սմ հաստությամբ խմոր է լինելու)։
    kanach-soxov-dzvov-karkandak-12
  12. Խմորը փաթաթում ենք գրտնակի վրա և տեղափոխում յուղաթղթով պատված տապակի մեջ։
    kanach-soxov-dzvov-karkandak-13
  13. Վրան ենք լցնում միջուկը` եզրից մի քանի սանտիմետր դեպի ներս, հավասարեցնում ենք։ Միջուկի վրան ենք շարում բարակ շերտերով կտրատած 50 գր կարագը։
    kanach-soxov-dzvov-karkandak-14
  14. Խմորի մյուս կեսը գրտնակում ենք, բայց տրամագիծը նախորդից 1-2 սմ -ով ավելի պետք է լինի։ Այնուհետև գրտնակած խմորով միջուկը ծածկում ենք ։
    kanach-soxov-dzvov-karkandak-15
  15. Խմորի եզրերը դեպի վերև ենք ծալում,մակերեսին պատառաքաղով ծակծկում ենք։
    kanach-soxov-dzvov-karkandak-16
  16. Դեղնուցի վրա 1 թ/գդ ջուր ենք լցնում, խառնում և քսում կարկանդակի մակերեսին։
    Տեղափոխում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցի մեջ։ Թխում ենք 30-40 րոպե։
    kanach-soxov-dzvov-karkandak-17
  17. Պատրաստի կարկանդակը պետք է հաճելի ոսկեգույն երանգ ունենա։
    kanach-soxov-dzvov-karkandak-18
  18. Համեղ է, թե սառը, և թե տաք վիճակում։
    kanach-soxov-dzvov-karkandak-19
 
 Աղբյուրը՝ past.am

Հարակից նյութեր

Ռուս կնոջը զարմացրել է մեքսիկացիների տարօրինակ ճաշակը
Խոհանոց
00:27 Սեպտեմբեր 26 2022
Ծնունդով Մագադանից ռուս կինը, ով տեղափոխվել է Մեքսիկա, զարմացել է տեղի երեխաների և մեծահասակների համային տարօրինակ նախասիրություններով։ Նա Lenta.ru-ին պատմել … ...
Այս տորթի կողքով անտարբեր անցնել չես կարող. նրբահամ և բերանում հալչող տորթ
Խոհանոց
13:22 Սեպտեմբեր 03 2021
Բաղադրությունը 80 գ ալյուր 20 գ կակաոյի փոշի 3 ձվի դեղնուց 1/4 թեյի գդալ խմորի սոդա 1/2 թեյի գդալ փխրեցուցիչ … ...
Ինչպես եփել եգիպտացորենը, որ ստացվի համեղ, ինչպիսին լողափերում են վաճառում (տեսանյութ)
Խոհանոց
17:03 Հուլիս 23 2021
Եգիպտացորենի մատղաշ հատիկները եգիպտացորենի հիմնական համն են ապահովում: Եգիպտացորենը հասանելի է համարյա ողջ տարին, սակայն մատղաշն ու հյութալիների սեզոնը օգոստոս … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test