Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ

11:59 Մարտ 21 2020
*
Իմացիր ինչպես
Մինուս 9 կգ՝ 1 ամսում. Ինչպես բարելավել նյութափոխանակությունը և նիհարել չիայի սերմերի օգնությամբ

Նյութափոխանակությունը բարելավելու և նիհարելու համար ոմանք մարզասրահներ են հաճախում, մյուսները օրերով սոված են մնում, մի մասը բանջարեղեն է ուտում և ջուր խմում․․․

Կան և այնպիսիք, ովքեր չիայի սերմեր են օգտագործում և արդյունքը հրաշալի է․ նյութափոխանակությունը բարելավվում է, ավելորդ քաշը՝ անհետանում։

Չիայի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է։ Չտեղեկացված մարդը չի ճանաչի այս սուպերսնունդը, եթե տեսնի այն նախքան վերամշակելը։

Իրականում այն միամյա բույս է, որի բուժիչ հատկություններով հիանում էին դեռ մայաները։

Խոտի սերմերը էներգիա և ուժ էին հաղորդում, ինչպես նաև բուժում էին մի շարք հիվանդություններից։

Բայց պետք չէ անցյալով խոսել․ չիան հիմա էլ շատ ընդունված և արդյունավետ միջոց է համարվում շատ հիվանդությունների դեմ և հատկապես նիհարելու համար։

1. Քաշի նվազեցում

Քանի որ այս սերմերը ստամոքս ընկնելուց անմիջապես հետո ներծծում են մեծ քանակությամբ ջուր, մարդու մոտ հագեցածության զգացողություն է առաջանում։
Սննդակարգում չիայի սերմերի գործածումը անխուսափելիորեն կբերի քաշի արագ ու էֆեկտիվ կորստի առանց առողջության համար վտանգավոր լինելու, քանի որ չիայի սերմերը պարունակում են լիարժեք կենսագործունեության համար անհրաժեշտ բոլոր վիտամիններն ու սննդարար նյութերը։
Այս սերմերը գործածելիս մարդու մոտ կորչում է վնասակար սնունդ ուտելու ձգտումը, ինչը պակաս կարևոր չէ։

2. Չիայի սերմերը կալցիումի հզոր աղբյուր են։

Նրանց մեջ 5 անգամ ավել կալցիում է պարունակվում, քան կաթի մեջ և 2 անգամ ավել կալիում, քան բանանի մեջ։

3. Օմեգա- 3 ճարպաթթուներ

Ճարպաթթուներ չիայի սերմերում այնքան կան, ինչքան դրանց հարստությամբ հայտնի կարմիր ձկան մեջ։ Այդ ճարպաթթուները իջեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը, բարելավում են սրտի աշխատանքը, օգնում են դեպրեսիաների և տրամադրության անկումների դեպքում։

4. Միշտ երիտասարդ

Այս սերմերր հսկայական քանակությամբ հակաօքսիդանտներ են պարունակում, որոնք օգնում են մարդուն տարիքից ավելի փոքր երևալ և խուսափել շատ ինֆեկցիոն հիվանդություններից։

5. Էներգիա

Բոլոր նրանց համար, ովքեր զբաղվում են սպորտով և ավելի էֆեկտիվ մարզումներ ապահովելու համար սիրում են հատուկ սննդային հավելումներ, որոնք ավելացնում են էներգետիկ ռեսուրսը, այս սերմերը շատ օգտակար կարող են լինել։ Չիայի սերմերը պարունակում են օրգանիզմի համար անհրաժեշտ այնքան օգտակար նյութեր, որքան սպիտակուցաածխաջրային կոկտեյլները, որոնք խմում են ավելի դիմացկուն դառնալու համար։

Ինչպե՞ս օգտագործել չիայի սերմերը նիհարելու համար

Բաղադրիչներ

  • 1ճ․գ․ չիայի սերմեր
  • 1ճ․գ․ մեղր
  • 1 լիմոն
  • 0․5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

1. Չիայի սերմերի վրա ջուր լցրեք և թողեք մեկ ժամ։ Քամեք։

2. Սերմերին 0․5 բաժակ ջուր ավելացրեք, մեղր և մեկ լիմոնի հյութ։

3. Այս բոլորն իրար հետ բլենդերում հարեք։

Կերեք ամեն առավոտ սոված փորին 2-3 ճաշի գդալ։ Քաշի առաջին փոփոխությունները կնկատեք արդեն մեկ շաբաթից: Մեկ ամիս օգտագործելու դեպքում մինչև 9 կգ քաշ կկորցնեք։

Աղբյուրը՝ blognews.am

 

Հարակից նյութեր

Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու ամենակարևոր չափանիշները
Իմացիր ինչպես
19:31 Օգոստոս 21 2023
Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու նշանակալի չափանիշներ և պատմել, թե ինչ կարող է փչացնել դրա տպավորությունը, հայտնում է OneTwoTrip-ը։ Ընկերության … ...
Անվանվել են մոծակների խայթոցից առաջացած քորից ազատվելու պարզ եղանակներ
Իմացիր ինչպես
23:03 Հունիս 09 2023
Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով, ասել է համաճարակաբան Նիկոլայ Դուբինինը։ Բժիշկը «Lente.ru»-ին … ...
Հոգեթերապևտը հայտնել է, թե քանի օր արձակուրդ է պետք մարդուն առողջ հոգեվիճակի համար
Իմացիր ինչպես
17:22 Մայիս 21 2023
Հոգեկան և նյարդային վիճակը լիովին վերականգնելու համար մարդուն անհրաժեշտ է տարեկան 21-28 օր արձակուրդ։ Հանգստի նման օպտիմալ տևողության մասին խոսել … ...
Ինչպես հարաբերություններում խուսափել կոնֆլիկտներից
Իմացիր ինչպես
23:53 Ապրիլ 21 2023
Հոգեթերապևտ Անդրեա Վոկթերը նշել է հարաբերություններում կոնֆլիկտներից խուսափելու պարզ ուղիներ: «Psychology Today»-ի իր սյունակում նա խորհուրդ է տվել չսպասել, որ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test