Սոֆիա ռոբոտը խոստացել է խնայել մարդկանց և խոժոռվել է

12:15 Հունիս 14 2017
*
Գիտություն/Տեխնիկա
Սոֆիա ռոբոտը խոստացել է խնայել մարդկանց և խոժոռվել է

Ժնևում արհեստական ինտելեկտին նվիրված գագաթնաժողովի շրջանակներում ելույթ է ունեցել մարդանման Սոֆիա ռոբոտը: Նա ասել է, որ չէր ցանկանա մարդկանց փոխարինել՝ գրում է Phys.org-ը:

Շնորհանդեսի ժամանակ Սոֆիան պատմել է ապագայի իր տեսլականի մասին, նաև, թե ինչ հարաբերություններ կարող են ունենալ մարդիկ և ռոբոտները: Ըստ նրա՝ արհեստական ինտելեկտն աշխարհի համար օգտակար կլինի և մարդկանց կօգնի տարբեր ոլորտներում: Նա հավելել է, որ ռոբոտները երբեք մարդկանց չեն փոխարինի, բայց կկարողանան նրանց «ընկերները և օգնականները» դառնալ: Սակայն սա ասելով՝ նա խոժոռվել է:

«Կան խելամիտ մտավախություններ աշխատատեղերի, ապագայի, տնտեսության ապագայի հետ կապված, որովհետև երբ բիզնեսը սկսում է ավտոմատացվել, բոլոր ռեսուրսները, որպես կանոն, կենտրոնանում են նեղ շրջանակի մարդկանց ձեռքում»,- ասել է Սոֆիայի հեղինակ Դևիդ Հանսոնը:

2016թ. մարտին հարցազրույցում Սոֆիան ասել էր, որ կուզենար մարդկությունը ոչնչացնել. հարցին՝ «Մարդկանց կսպանե՞ս», նա դրական պատասխան էր տվել: 2017թ. ապրիլին ամերիկյան հեռուստատեսության եթերում ելույթի ժամանակ նա նաև պատմել էր աշխարհը գրավելու ցանկության մասին, բայց հավելել էր, որ դա ընդամենը կատակ է:

Սոֆիան կարողանում է ավելի քան 60 ապրում պատկերել: Նրա աչքերում տեսախցիկներ կան զրուցակցի հետ տեսողական շփում հաստատելու համար:

 Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Գիտություն/Տեխնիկա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Գիտություն/Տեխնիկա
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
Apple-ն առաջին անգամ ցուցադրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները
Գիտություն/Տեխնիկա
15:14 Սեպտեմբեր 08 2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին … ...
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը
Գիտություն/Տեխնիկա
17:46 Հոկտեմբեր 31 2021
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test