Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցն օպտիմալացման եզրին է

17:00 Սեպտեմբեր 06 2017
*
Կրթություն
Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցն օպտիմալացման եզրին է

Կառավարության որոշմամբ այս տարի հանրապետության մի շարք դպրոցներ օպտիմալացվեցին:  Առաջիկայում կլուծարվեն կամ կվերակազմավորվեն քաղաքներում գործող այլ դպրոցներ եւս: Վանաձորի Սիվաշավան (ԴՈՒՑ) թաղամասում գործող թիվ 26 հիմնական դպրոցը եւս գտնվում է օպտիմալացման եզրին: Դպրոցում կրթություն է ստանում 30 աշակերտ, իսկ նրանց հետ աշխատող ուսուցիչների թիվը 15-ն է: Ընդհանուր թվով դպրոցում աշխատում է 24 մարդ: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ իրենց կողմից կառավարություն առաջարկություն է ներկայացվել՝ Վանաձորի թիվ 26 հիմնական դպրոցը միավորել Տարոն 2 ՔՇՀ թաղամասում գործող թիվ 28 հիմնական դպրոցին: Այս դպրոցում սովորում է 360 աշակերտ. 

«Կրթության գերակա խնդիրներից մեկը համապատասխան որակյալ կրթություն ապահովելն է: Այսօր համապատասխան մասնագետների խնդիրը, թերբեռնված եւ չկազմավորված դասարանների որակյալ կրթություն տալու հետ կապված խնդրի առաջ ենք կանգնած:  Բնականաբար առաջարկությունը եղել թիվ 26 դպրոցի վերամիավորելու թիվ 28 դպրոցին: Կլուծվի աշակերտների տեղափոխման խնդիրը՝ տրանսպորտ կտրամադրվի: Դպրոցն էլ մասնագետներով ապահովված է, եւ չեմ կարծում, որ մեր սովորողների որակյալ կրթության ստանալու իմաստով որոշակի թերացում կլինի: Այս պահին մենք սպասում ենք համապատասխան իրավական փաստաթղթերին, համաձայն որի էլ գործընթացը, ըստ կայացրած որոշման էլ կընթանա»: ՀՀ ԿԳ հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը տեղեկացրեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող ավագ  դպրոցներ մարզում չեն օպտիմալացվելու. 

«Փոքրաթիվ քանակություն ունեցող դպրոցներում շատ դժվար է կրթություն կազմակերպելը: Այդ իմաստով այդպիսի դպրոցները միավորվել են այլ դպրոցների: Իհարկե, հաշվի է առնվել դպրոցների միջեւ եղած հեռավորությունը, շենքի նախագծային հզորությունները եւ այլն: Մարզում մեր ենթակայության տակ գտնվող դպրոցները չեն օպտիմալացվի: Առայժմն որեւէ հարց չի քննարկվել»: ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց,  որ դպրոցների օպտիմալացման կարիքը կար, միաժամանակ վստահեցնելով, որ դրա արդյունքում լավագույն մասնագետներն իրենց աշխատանքը չեն կորցնի. 
«Նախկինում մեծ ցանկ վերցվեց, հետո կամաց-կամաց դա փոքրացավ: Հիմա 4 տասնյակ դպրոցներ են, որ պետք է օպտիմալացվեն: Օպտիմիզացիայի ժամանակ յուրաքանչյուր ուսուցչի հարցը մանրակրկիտ նայվում է: Այնպես չէ, որ մեխանիկորեն կրճատում լինի: Շատ հաճախ, եթե խոսքը գնում է հիմնական դպրոցների դեպքում մարզպետարաններին մենք ասում ենք, որ ուշադիր լինեք, որ որեւէ որակյալ ուսուցիչ դուրս չմնա: Ինչ խոսք, որ կլինեն մարդիկ, որոնք որ հնարավոր չի լինի, որ ընդգրկվեն, դա բացառապես թող իրենք իրենց մեղադրեն: Այսինքն, լավը չեն եղել, որ իրենց չեն վերցրել: Եթե մասնագիտական որակը տեղում է, ոչ մի ուսուցիչ դուրս չի մնա»: Թիվ 26 հիմնական դպրոցի լուսանկարները՝ դպրոցի կայքից Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ 

Աղբյուրը՝ aravot.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test