Բուհերը կանգնել են տագնապալի իրավիճակի առաջ և հայտնվում են ֆինանսական փոսում. ԵՊՀ ռեկտորի ահազանգը

20:26 Սեպտեմբեր 06 2017
*
Կրթություն
Բուհերը կանգնել են տագնապալի իրավիճակի առաջ և հայտնվում են ֆինանսական փոսում. ԵՊՀ ռեկտորի ահազանգը

Բուհերը կանգնել են տագնապալի իրավիճակի առաջ և հայտնվում են ֆինանսական փոսում, տարեցտարի դիմորդների թիվը նվազում է, այսօր Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ օգտատերերի հարցերին ի պատասխան ասաց Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա ներկայացրեց թվեր, ըստ որոնց՝ 2014 թվականին Երևանի պետական համալսարան ընդունվել է 3224, 2015 թվականին՝ 3060,  2016 թվականին՝ 2988 ուսանող:

«Հաջորդ տարի սպասվում է էլ ավելի վատ վիճակ, որովհետև այս տարի դպրոցն ավարտել են 20 հազար հոգի, իսկ ԵՊՀ ընդունվել է 2602 հոգի: Ավանդաբար ԵՊՀ գալիս է դիմորդների 1/3-ը: Իսկ մյուս տարի այդ 20 հազարի դիմաց դպրոցը կավարտի ընդամենը 9679 հոգի: Նախ և առաջ դա 12-ամյա կրթության հետևանք է, բացի այդ, ժողովրդագրական խնդիրներ կան երկրում: Եվ, բնականաբար, 9679 շրջանավարտից մի 7000-ը կգան բուհ ընդունվելու, ուրեմն մեր կանխատեսումներով՝ ԵՊՀ կընդունվի ոչ ավելի, քան 1229 հոգի: Համենայնդեպս, վիճակը շատ տագնապալի է լինելու»,- ասաց ռեկտորը:

Նա նշեց, որ բոլոր բուհերն այս ամենի հետևանքով ֆինանսական փոսում կհայտնվեն: Այս իրավիճակն, ըստ Արամ Սիմոնյանի, իրեն զգացնել կտա մի քանի տարի շարունակ: Նա ասաց, որ կանխատեսելով այս իրավիճակն՝ իրենք արդեն սկսել են որոշակի միջոցառումներ իրականացնել: Ծախսերի կրճատում է եղել, նոր աշխատակիցների ընդունման հարցում սահմանափակում է դրվել, եղած աշխատողների թիվը չի կրճատվել, բայց ավելի պակաս վարձատրություն են ստանում:

«Պետք է գոտիներն ամրացնենք, մինչև տեսնենք ինչ է լինում, պետք է անվտանգության բարձիկներ ստեղծենք», հավելեց նա:

Աղբյուրը՝ lragir.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test