«Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան

20:15 Սեպտեմբեր 07 2017
*
Կրթություն
«Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված խնդիրներ կան

Հայաստանում «Ինֆորմատիկա» առարկայի դասավանդման հետ կապված մի շարք խնդիրներ կան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը։ Նրա խոսքով՝ խնդիրներ կան նաև «Ինֆորմատիկա»-ի դասագրքերի հետ կապված։

«Ընդհանուր առմամբ համակարգչային հմտությունների դասավանդման խնդիր կա՝ ընդ որում ոչ միայն Հայաստանում։ «Համակարգչային հմտություններ» առարկան միակն է դպրոցում, որի ժամանակ մեծ հավանականություն կա, որ աշակերտը ավելի մեծ հմտություններ ունենա, քան ուսուցիչը։ Աշակերտներից մի երկու հոգի կարող են խորացված գիտելիքներ ունենալ քիմիայից, ֆիզիկայից և այլն։ Ինֆորմատիկան այն ոլորտն է, որտեղ դպրոցականները արագ են «առաջ վազում»։ Մենք պետք է հաշվի առնենք սերնդի առանձնահատկությունները»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը։

Երկրորդ խնդիրը, նրա կարծիքով, այն է, որ դասագիրքը ինչպես էլ գրվի, միևնույն է, հնանալու է։

«Դասագիրք գրողը տեխնիկական պատճառներով չի կարող լավ գիրք գրել, քանի որ այդ ոլորտը շատ արագ է զարգանում։ Խնդիրը նաև նրանում է, որ մարդ ֆիզիկապես ունակ չէ պահել դասագիրքն այնպես, որպեսզի այն մնա արդիական»,- շեշտեց տեղեկատվական անվտանգության փորձագետը։

Նրա կարծիքով, «Ինֆորմատիկա»-ն պետք է լինի մի առարկա, որն անցնող երեխաները պետք է ավելի լայն աշխարհայացք ունենան և իմանան, թե ինչ կա աշխարհում, այլ ոչ թե սևեռվեն, օրինակ, paint-ից կամ word-ից օգտվելու եղանակների վրա։

«Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբան Հասմիկ Այվազյանի կարծիքով, երեխաները չպետք է սովորեն միայն windows օպերացիոն համակարգ, այլև այն, թե ինչ է ընդհանրապես օպերացիոն համակարգը, դրա տեսակներին ծանոթանան։

«Համոզված եմ, որ օպերացիոն համակարգերի տարբերակները շատ ավելի լավն են։ Եթե, այսօր windows-ի արտադրանքը դպրոցներին ինչ-որ կերպ տրվում է անվճար, ապա Photoshop, Corel draw ծրագրերը ընդհանրապես չեն դիտարկվել։ Այս դեպքում երեխաներն ի սկզբանե տեսնում են, որ գործ ենք ունենում ոչ արտոնագրված արտադրանքի հետ՝ ձեռք չենք բերում արտոնագրերը։ Այս ամենն արդեն իսկ երեխաների դաստիարակության վրա շատ բացասական է ազդում, որովհետև երեխան սկսում է մտածել, որ ինչ-որ կերպ կարելի է շրջանցել օրենքները»,- ասաց Հասմիկ Այվազյանը։

Նրա խոսքով՝ դասավանդումն իրականացավում է այնպես, ինչպես ծրագիրը պահանջում է, բայց իր համար նախընտրելի է, որպեսզի լինեն որոշակի ազատություններ դասի անցկացման հարցում։

«Մեզ մոտ այդ առարկան զուգորդվում է նաև ռոբոտաշինությամբ։ Խմբակ այցելելու ժամանակ երեխաներն ավելի լայն ինֆորմացիա են ստանում և մեծ գործ են կատարում»,- նշեց «Ինստիգեյթ ուսումնական կենտրոն» հիմնադրամի կրթական ծրագրերի մեթոդաբանը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ծրագրավորման ամբիոնի վարիչ, ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակ ՍեյրանԱվետիսյանը տեղեկացրեց, որ «Ինֆորմատիկա»-յի դպրոցական ծրագրերը հաստատվել են 12 տարի առաջ։

«Այդ առարկայի դասագրքերի մրցույթն իրականացվել է 7-8 տարի առաջ, ընդ որում մրցույթի համար տրված էր ընդամենը 6-7 ամիս։ Դրանից հետո եղել են հանրային քննարկումներ, որոնց ժամանակ արված բոլոր դիտողությունները և առաջարկները հաշվի են առնված»,- նշեց Սեյրան Ավետիսյանը։

Նա ընդգծեց մի ցավալի փաստ՝ կապված ավագ դպրոցների դասագրքերի մրցույթի հետ. այն ժամանակ միայն մեկ գիրք է եղել ներկայացված, և հենց դա էլ անցել է մրցույթով։

«Գրքի ստեղծման գործընթացի վերաբերյալ կարող եմ ասել, որ կա հաստատված ծրագիր։ Այդ գիրքը մրցույթով անցնելու համար կետ առ կետ նայվել է ամեն ինչ։ Եթե որևէ կետ չէր համապատասխանում, ապա մրցույթից այդ գիրքը դուրս էր մղվում։ 2015-2016 թվականներին ոչ մի դասագրքի մրցույթ չի եղել, ուղղակի այդ տարիներին վերահրատարակվել է գիրքը։ Այդ իրավունքը պատկանում է հրատարակչությանը»,-ասաց ինֆորմատիկայի դասագրքերի հեղինակը։

 Աղբյուրը՝ 1in.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test