Սոսե Մայրիկ․ կին ով 8 ժամ անընդմեջ դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն

23:57 Հուլիս 17 2020
*
Հայերը
Սոսե Մայրիկ․ կին ով 8 ժամ անընդմեջ դիմադրություն է ցույց տվել թշնամուն՝ դրսևորելով մեծ խիզախություն

Հայ ժողովրդի ազատագրական պայքարի պատմության էջերում հայդուկային շարժումը կարևորագույն տեղ է զբաղեցնում։

Այդ շարժման ականավոր ներկայացուցիչներից էին Աղբյուր Սերոբը (Սերոբ Վարդանյան), Հրայրը, Անդրանիկը, Գևորգ Չաուշը և այլք։ Աղբյուր Սերոբը, սակայն, միայնակ չէր կռվում թշնամու դեմ, այլ կնոջ՝ հերոսուհի Սոսեի հետ։

1899 թվականին, երբ Սերոբը հայ դավաճան Ավեի կողմից թունավորվել և մատնությամբ շրջապատվել է քուրդ ցեղապետ Բշարե Խալիլի զինվորների կողմից, կնոջ՝ Սոսեի աջակցությամբ 8 ժամ անընդմեջ կռվել է:

Այն բանից հետո, երբ թշնամու գնդակը վերջ է դրել Սերոբի կյանքին, Սոսեն վերցրել է նրա զնքը և շարունակել է կռվել մինչև վերջ նույնիսկ այն բանից հետո, երբ իր աչքի առաջ թշնամու գնդակից ընկել է անդրանիկ զավակը՝ 18-ամյա Հակոբը, նաև Սերոբի եղբայրները՝ Զաքարն ու Մխոն:

Սոսե Մայրիկ Աղբյուր Սերոբ

Սոսեն, արցունքները կուլ տալով, շարունակել է կռիվ տալ թշնամու հետ, մինչև ծանր վիրավորվել է:

Երբ Ալի փաշայի զինվորները փորձել են վիրավոր Սոսեին կյանքից զրկել, թուրք հրամանատարը, զարմացած հայ կնոջ հերոսությունից, արգելել է՝ ասելով.

«Այդ կինը իսկական դյուցազուն է»: Նա նույնիսկ կառավարության ծախսերով բուժել է տվել նրա վերքերն ու նետել Բաղեշի բանտը:

Բանտից ազատվելուց հետո Սոսեն այցելել է ամուսնու գերեզմանին, չի հեռացել երկրից, մնացել ու ապրել է Վանում: Նա հաճախ է կրկնել հետևյալ խոսքերը.

«Ինչպե՞ս այստեղ թողնեմ իմ Սերոբի որբ գերեզմանը… Այն ինչպե՞ս թողնեմ մեր թշնամու ձեռքում»:

Լուսանկարում ՝ Սոսե Մայրիկը և Դրաստամատ Կանայանը՝ Դրոն։ Կահիրե, 1947 թ.։

Սոսե Մայրիկ և Դրո

Աղբյուրը՝  Bavnews.am

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test