Անառողջ մթնոլորտ՝ ԵՊՀ գրադարանում. տնօրենը չի հերքում

19:00 Սեպտեմբեր 08 2017
*
Կրթություն
Անառողջ մթնոլորտ՝ ԵՊՀ գրադարանում. տնօրենը չի հերքում

Վերջին մի քանի ամիսների ընթացքում սոցիալական ցանցերում իրենց քննադատական կարծիքներն են ներկայացնում ԵՊՀ մի շարք ուսանողներ, որոնք բողոքում են ԵՊՀ Սարգիս և Մարի Իզմիրլյանների անվան գրադարանի աշխատակիցների վերաբերմունքից:

Բողոքող ուսանողներից մեկը ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Արաբագիտության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ռաֆյանն է, որն «Ա 1 +»-ի հետ զրույցում ներկայացրեց իր բողոքը: 

«Ես շատ քիչ եմ օգտվում գրադարանից, բայց այդ քիչ օգտվելն էլ բավական է, որ տեսնեմ, թե այստեղ ինչ մթնոլորտ է: Նախ պիտի նշեմ, որ մասնագիտական գրքերը ոչ բոլորն են հայերեն և ոչ բոլորը կան: Դասախոսը հանձնարարում է, որ սովորենք մասնագիտական դասագրքով, սակայն գրադարանում գտնում ենք 10-20 հատ գիրք, իսկ կուրսում կա մոտ 50 ուսանող: Այդտեղից էլ սկսվում է պատճենահանումը, որը մեզանից խլում է բավականաչափ գումար: Աշխատակիցները ուսանողներին սպասարկում են շատ վատ՝ կարելի է ասել չեն սպասարկում: Կարևոր խնդիր է նաև գրքերի որակը: Եթե աշխատակիցը թերթի ու հետևի ուսանողի հանձնած գրքին, ապա կտեսնի, որ այն վնասված է ու ուսանողը կստանա համապատասխան պատիժ: Այդ անհետևողականության պատճառով առանց այդ էլ քիչ գրքերը վնասված են ու գրեթե օգտագործման պիտանի չեն: Հասկանում եմ, որ սրանք ֆինանսական խնդիրների հետ կապ ունեն, բայց մի՞թե չի կարելի լուծել աշխատակիցների սպասարկման խնդիրը»:

Այս հարցի շուրջ զրուցեցինք նաև ԵՊՀ գրադարանի տնօրեն Եզնիկ Միրզոյանի հետ, որը նույնպես տեղյակ էր համացանցում քննարկվող թեմայից: 

«Սոցիալական ցանցերում հիմնականում ներկայացվում են այս 3 խնդիրները. Աշխատակիցների «մուննաթ» դեմքերը, սպասարկման թերություններն ու այն, որ քիչ գրքերի պատճառով ուսանողներին չեն հասնում բավականաչափ օրինակներ: Նախ պիտի նշեմ, որ ԵՊՀ ռազմավարական պլանի համաձայն՝ ամեն տարի գրադարանի թարմացման համար հատկացվում է 15 միլիոն դրամ, բացի այդ էլ, ԵՊՀ տպարանում տպագրված գրքերի տնօրինումը իրականացնում է գրադարանը: Ամեն տարի մոտ 10 հազար անուն գրքով թարմացվում են գրադարանի գրքերը: Ուսանողները պահանջում են մասնագիտական հայալեզու գրականություն, բայց  դրա բացակայությունը մեզ հետ կապված չէ, քանի որ հեղինակներն ու դասախոսները չեն գրում գրքեր:

Տարեկան գնահատմամբ ուսանողները գրադարանին 5 միավորանոց սանդղակով գնահատել են 4,3, որը լավ արդյունք է, սակայն դրա հետ մեկտեղ իրոք կան խնդիրներ: Ես ինքս պնդում եմ, որ երկու կողմերում էլ կա «մուննաթային շփում», և դրա վերացման համար մենք երիտասարդացրել ենք հենց այն անձնակազմը, որն անմիջապես շփվում է հենց ուսանողի հետ: Շատ դեպքեր են եղել, որ ինձ մոտ եկած ուսանողները անկեղծացել են ու նշել, որ իրոք իրենք անհարգալից վերաբերմունք են ցույց տվել աշխատակցի նկատմամբ: Ես որպես տնօրեն ուսանողից և իմ աշխատակցից պահանջում եմ լավ վերաբերմունք: Քննադատել կարելի է, բայց վիրավորել՝ ոչ»:

Գրադարանի դիմաց հավաքված ուսանողներից Թագուհի Մեսրոպյանը, որը սովորում է ԵՊՀ Մաթեմատիկայի ֆակուլտետում, նույնպես դժգոհ էր գրադարանի սպասարկումից:
«Ես գիտեմ, որ ԵՊՀ կանոնադրությամբ արգելվում է ծխել համալսարանի մասնաշենքերում, բայց գրադարանի աշխատակիցներն այնքան են ծխում, որ գրադարանի տարածքում հաճախ ծխահոտն անտանելի է լինում: Աշխատակիցները նույնիսկ չեն օգնում առաջին կուրսեցիներին, կամ լավագույն դեպքում ձեռքով ցույց են տալիս, թե որտեղ են գտնվում գրքերը: Իսկ ամենավատը գրադարանի ընթերցասրահների վիճակն է: Օրինակ ճշգրիտ գիտությունների ընթերցասրահում դաս անել չի լինում, քանի որ աշխատակիցների աղմուկը, սուրճի բաժակների չխկոցներն ու բամբասանքը թույլ չեն տալիս, որ ուսանողը կենտրոնանա ու դաս սովորի: Հուսով եմ, որ խնդիրը շուտ կվերանա ու մենք հաճույքով կմտնենք ԵՊՀ գրադարան»:

Աղբյուրը՝ Ա1+

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test