Բիլ Գեյթսը «Քովիդ-19»-ից «ավելի վտանգավոր աղետ» է կանխատեսել մարդկության համար

13:04 Օգոստոս 07 2020
*
Գիտություն/Տեխնիկա
Բիլ Գեյթսը «Քովիդ-19»-ից «ավելի վտանգավոր աղետ» է կանխատեսել մարդկության համար

Ամերիկացի գործարար Բիլ Գեյթսը շրջակա միջավայրի աղտոտման ու կլիմայական փոփոխությունների հետևանքներն անվանել է ավելի սարափելի աղետ, քան կորոնավիրուսը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:

Միլիարդատերն իր բլոգում հրապարակած հոդվածում կանխատեսել է, որ կլիմայական աղետը տեղի կունենա արդեն առաջիկա տասնամյակում:

Microsoft-ի հիմնադիրը կարծիք է հայտնել, որ արդեն տասնյակ տարիներ անց էկոլոգիայով պայմանավորված համաշխարհային ճգնաժամը կցնցի մոլորակը:

Գեյթսը նշել է, որ մարդկությունը պետք է սպասի մահացության թվի մեծացման և տնտեսական բարդությունների: «Որքան էլ սարսափելի լինի համավարակը, կլիմայական փոփոխությունները կարող են ավելի վատը լինել»,- գրել է գործարարը՝ առաջարկելով արմատապես նվազեցնել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալը:

Իր տեսլականը Գեյթսը բացատրել է այն հանգամանքով, որ էկոլոգիայի վատթարացմամբ պայմանավորված մահերն ու տնտեսական խնդիրները մարդկությանը շատ ավելի երկար կհետապնդեն, քան «Քովիդ-19»-ի համավարակը: Ձեռնարկատիրոջ գնահատմամբ՝ 40 տարում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով մահացությունը մոլորակի վրա կհամեմատվի կորոնավիրուսից մահացության ցուցանիշի հետ՝ մոտ 14 մահ 100 000 բնակչի հաշվով:

Աղբյուրը՝ ipress.am

Հարակից նյութեր

Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Գիտություն/Տեխնիկա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Գիտություն/Տեխնիկա
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
Apple-ն առաջին անգամ ցուցադրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները
Գիտություն/Տեխնիկա
15:14 Սեպտեմբեր 08 2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին … ...
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը
Գիտություն/Տեխնիկա
17:46 Հոկտեմբեր 31 2021
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test