Իլոն Մասկը ուղեղի իմպլանտով խոզի է ցուցադրել

11:41 Օգոստոս 29 2020
*
Գիտություն/Տեխնիկա
Իլոն Մասկը ուղեղի իմպլանտով խոզի է ցուցադրել

Միլիարդատեր գյուտարար Իլոն Մասկն ուրբաթ օրը ցուցադրել  է ուղեղային իմպլանտով խոզի, որն ինչպես հույս ունեն Մասկի հիմնադրած Neuralink ընկերությունում, թույլ կտա բուժել նյարդաբանական հիվանդությունները:

YouTube- ով հեռարձակման ժամանակ Մասկը ցույց է տվել խոզի, որի գլխուղեղի մեջ տեղադրված է եղել մետաղադրամի չափի իմպլանտ (8 միլիմետր տրամագծով): «Դա նման է Fitbit- ի ձեր գանգում՝ փոքր լարերով», – բացատրել է Մասկը:

«Սա առողջ և ուրախ խոզ է իմպլանտով. իմպլանտը երկու ամիս է՝ գլխուղեղում է և հիանալի է աշխատում»,- ասել է Մասկը: Նա բացատրել  է, որ մասնակիցների կողմից լսված կարճ ազդանշանների հաջորդականությունն արտացոլում է նյարդային ազդակները, որոնք գնում են դեպի կենդանու ուղեղը: Ամեն անգամ, երբ խոզն ինչ-որ բան է հոտոտում ու շոշափում, ուղեղի սարքը ազդակներ է գրանցում:

Մասկը հույս ունի, որ ապագայում նման իմպլանտները կօգնեն բուժել կաթվածը, Ալցհեյմերի հիվանդությունն ու տկարամտությունը: Նա նաև կարծում է, որ իմպլանտները կօգնեն մարդուն ներդաշնակորեն միավորվել արհեստական ​​ինտելեկտի հետ, որի անվերահսկելի զարգացման մասին Մասկը մեկ անգամ չէ, որ զգուշացրել է:

Իլոն Մասկը հույս ունի այս տարի մարդու մեջ առաջին իմպլանտը տեղադրելու համար թույլտվություն ստանալ: Նախկինում եղել են գլխուղեղի իմպլանտների հետ փորձեր, որոնք մարդկանց թույլ են տվել պարզ գործողություններ կատարել մտքի ուժով`օգտագործելով իմպլանտին միացված ռոբոտ:

Աղբյուրը՝ shantnews.am

Հարակից նյութեր

Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Գիտություն/Տեխնիկա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Գիտություն/Տեխնիկա
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
Apple-ն առաջին անգամ ցուցադրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները
Գիտություն/Տեխնիկա
15:14 Սեպտեմբեր 08 2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին … ...
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը
Գիտություն/Տեխնիկա
17:46 Հոկտեմբեր 31 2021
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test