«Աշակերտները դպրոց են գնալու ոչ թե սովորելու, այլ այդ դիմակները կրելու համար». Աղասի Ենոքյան

19:05 Սեպտեմբեր 09 2020
*
Կրթություն
«Աշակերտները դպրոց են գնալու ոչ թե սովորելու, այլ այդ դիմակները կրելու համար». Աղասի Ենոքյան

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվ ուրեմն, դպրոցներում դասերը լինելու են կիսատ-պռատ, այնքան կիսատ-պռատ, որ աշակերտները ոչինչ չեն կարողանալու սովորել

Աշակերտները լինելու են դիմակներով։

Դասերը սկսվելու են ուստարվա կեսից, մի կեսն էլ արձակուրդ է լինելու։ Դասերը կրճատված սկզբունքով են, շաբաթը 3 օր։ Աշակերտները գրատախտակի մոտ չեն գնալու դաս պատասխանելու, միջանցք չեն դուրս գալու, բուֆետ չեն գնալու։

Պարզ է, որ այս պայմաններում ոչ թե լավ չեն սովորելու, այլ ընդհանրապես դաս չեն սովորելու։

Եվ ուրեմն, ինչո՞ւ կազմակերպել այսպիսի ուսուցում, որից ուսուցանվողներին ոչ մի օգուտ չկա։

Պատասխանն իմանում ենք ՀՀ կառավարության նիստի սեպտեմբերի 3-ի առանց զեկուցման ու քննարկման ընդունված որոշումից։ Այնտեղ որոշակի այլաբանությամբ գրված է, որ միայն սեպտեմբեր ամսին, միայն 15 օրվա համար կառավարությունը «Տավուշ տեքստիլից» գնում է 650 միլիոն դրամի դիմակներ։ Իսկ աշակերտները դպրոց են գնալու ոչ թե սովորելու, այլ այդ դիմակները կրելու համար։

Եվ ուրեմն, եթե չափահաս քաղաքացիները տուգանվելու համար են մատերիալ, ապա նրանց զավակները մատերիալ են դիմակի վրա փող լվանալու համար»։

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test