Բողոքի ակցիա են իրականացնում դպրոցական երեխաները (լուսանկարներ)

14:00 Սեպտեմբեր 11 2017
*
Կրթություն
Բողոքի ակցիա են իրականացնում դպրոցական երեխաները (լուսանկարներ)

Կոտայքի մարզի Փյունիկ գյուղի երեխաներն ու ծնողները այսօր բողոքի ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց: Նրանց պահանջը նույնն էր՝ չվերամիավորել դպորցը Արտավազ գյուղի դպրոցի հետ: Երեխաները կառավարության շենքի դիմաց «Կրթության վրա գումար մի՛ խնայեք», «Գյուղը պետք է ունենա իր դպորցը», «Խնդրում ենք վերանայել որոշումը» կոչերով պաստառներ էին պարզել:

«Մեր հարգարժան մարզպետի նախաձեռնությամբ դպրոցը որոշվել է միացվի: Մարզպետը չի բարեհաճել գա, հասնի դպրոց, տեսնի իր մարզում ինչ է կատարվում, գուցե իրար սպանու՞մ են: Գալիս է փոխմարզպետը, ասում է՝ դիմեք վերին ատյաններն, եկել ենք՝ դիմենք վերին ատյաններին»,-«Հետք»-ի զրույցում նշեց երեխաներից մեկի ծնողը՝ Վարդուհի Խաչատրյանը:

Ծնողների փոխանցմամբ՝ գյուղի տնօրենն ու ուսուցիչները արդեն ծանուցումներ են տացել, որ դպորցը փակվում է, և հոկտեմբերի 31-ից ազատվելու են աշխատանքից:

Բողոքի ակցիա իրականացնող ծնողներին մոտեցավ քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը:Կառավարության ներկայացուցիչը հավաքվածներին տեղեկացրեց, որ հարցը քննարկվում է, կրթության նախարարությունը գործադիր ներկայացնելու համար որոշման նախագիծ է պատրաստում, որով 6 ամսով սառեցվելու է օգոստոսի 24-ին ընդունված որոշումը:

Ղազարյանը ծնողներին հորդորեց երեխաներին տանել գյուղի դպրոց, մինչ որոշման նախագիծը կքննարկվի, որից 6 ամիս անց հարցը կլուծվի: Ծնողներից մեկի այն հարցին, թե 6 ամիս անց արդյոք փակվելու՞ է դպրոցը, վարչության պետը որևէ պատասխան չտվեց, ասաց՝ այդ մասին հետո կխոսեն:

Ալեքսանդր Ղազարյանի՝ երեխաների դպրոց հաճախելու հորդորը միաձայն չընդունվեց: Կարեն Բաղրամյանն ասաց, որ իր երեխաները ամենայն հավանականությամբ դպրոց կշարունակեն չհաճախել, քանի որ համոզիչ փատարկներ չեն հնչել, որ դպրոցը չի փակվելու և վերամիավորվելու, միայն դպրոցի գործելու ժամկետն է երկարացվել, որը վեց ամիս անց կրկին կարող է փոխվել և կրկին կծագի վերամիավորման հարցը.« Աշխատանքից ազատման պաշտոնական ծանուցումներ են ստանում դպրոցի աշխատողները, տնօրենը, որ դպրոցը երկու ամսից փակվում է: Այսինքն՝ նույն հակառակ պրոցեսը կարա լինի, չէ՞»,- մտահոգություն է հայտնում Կարեն Բաղրամյանը:

Գագիկ Սահակյանն էլ որոշեց՝ իր 3 երեխաները դպրոց կհաճախեն, և եթե դպորցը չի վերամիավորվելու առաջիկա վեց ամիսների ընթացքում, անիմաստ է երեխաներին տունը պահել: Եթե վեց ամիս անց կրկին կհայտնեն, որ երեխաները պետք է հաճախեն Արտավազ գյուղի դպրոցը,  Սահակյանը հավաստում է՝ այդ անգամ առավել կոշտ կերպով կարտահայտեն իրենց բողոքի ձայնը:

Աղբյուրը՝ hetq.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test