Ինչպես կվճարվեն կենսաթոշակները և նպաստները

14:09 Հունիս 03 2021
*
Իմացիր ինչպես
Ինչպես կվճարվեն կենսաթոշակները և նպաստները

2021 թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում կենսաթոշակը և ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստները կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով՝ բանկի կամ «Հայփոստի» միջոցով:

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Բացառություն կկազմեն առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք, 14 և 75 տարեկան կենսաթոշակառուներն ու նպաստառուները․ նրանք կարող են ընտրել վճարման եղանակը՝ կանխիկ կամ անկանխիկ:

Լիազորագրի առկայության դեպքում ևս կենսաթոշակը կամ նպաստը կտրամադրվի կանխիկ եղանակով: Այսպիսով՝ Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ընդգրկված չեն բացառություն կազմող շահառուների խմբում և իրենց գումարը ստանում են կանխիկ եղանակով («Հայփոստի» միջոցով), մինչև 2021 թվականի հունիսի 30-ը պետք է ընտրեն անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն՝ բանկ կամ «Հայփոստ»:

Վճարող կազմակերպություն ընտրելու համար քաղաքացիները կարող են դիմում ներկայացնել Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային բաժին մինչև 2021 թվականի հունիսի 21-ը՝ նշելով այն բանկի կամ «Հայփոստի» անունը, որտեղից ցանկանում են ստանալ իրենց հատկացվող գումարը: Հայփոստ ընտրելու դեպքում՝ դիմումին պետք է կցել էլեկտրոնային փողի հաշվառման հաշվի բացման և համալրման պայմանագիր կնքելը հավաստող տեղեկանք: Դիմումը կարելի է ներկայացնել նաև «Հայփոստի» գրասենյակ: Վճարող կազմակերպություն չընտրելու դեպքում՝ 2021 թվականի հուլիս ամսվա կենսաթոշակի վճարման ցուցակ ձևավորելիս՝ վճարող կազմակերպությունը կընտրվի ծրագրային մոդուլի միջոցով՝ պատահականության սկզբունքով՝ ինքնաշխատ եղանակով ընտրելով որևէ վճարային կազմակերպություն։

Հարակից նյութեր

Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու ամենակարևոր չափանիշները
Իմացիր ինչպես
19:31 Օգոստոս 21 2023
Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու նշանակալի չափանիշներ և պատմել, թե ինչ կարող է փչացնել դրա տպավորությունը, հայտնում է OneTwoTrip-ը։ Ընկերության … ...
Անվանվել են մոծակների խայթոցից առաջացած քորից ազատվելու պարզ եղանակներ
Իմացիր ինչպես
23:03 Հունիս 09 2023
Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով, ասել է համաճարակաբան Նիկոլայ Դուբինինը։ Բժիշկը «Lente.ru»-ին … ...
Հոգեթերապևտը հայտնել է, թե քանի օր արձակուրդ է պետք մարդուն առողջ հոգեվիճակի համար
Իմացիր ինչպես
17:22 Մայիս 21 2023
Հոգեկան և նյարդային վիճակը լիովին վերականգնելու համար մարդուն անհրաժեշտ է տարեկան 21-28 օր արձակուրդ։ Հանգստի նման օպտիմալ տևողության մասին խոսել … ...
Ինչպես հարաբերություններում խուսափել կոնֆլիկտներից
Իմացիր ինչպես
23:53 Ապրիլ 21 2023
Հոգեթերապևտ Անդրեա Վոկթերը նշել է հարաբերություններում կոնֆլիկտներից խուսափելու պարզ ուղիներ: «Psychology Today»-ի իր սյունակում նա խորհուրդ է տվել չսպասել, որ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test