Առակ 4 մոմերի մասին, որը կկարդաք մի քանի վայրկյանում, սակայն կհիշեք ամբողջ կյանքում

10:54 Դեկտեմբեր 24 2021
*
Հոգևոր
Առակ 4 մոմերի մասին, որը կկարդաք մի քանի վայրկյանում, սակայն կհիշեք ամբողջ կյանքում

4 մոմերը հագնիստ վառվում էին և աստիճանաբար հալվում։ Այնպիսի լռություն էր, որ լսվում էր նրանց խոսակցությունը։

Առաջին մոմն ասաց․
— Ես հանգստությունն եմ․․․ Ցավոք, մարդիկ չեն կարողանում պահպանել ինձ։ Կարծում եմ, բացի հանգչելուց, այլ ելք չունեմ։
Եվ մոմի լույսը հանգեց։

Երկրորդ մոմը կամացիկ ձայնով ասաց․
— Ես հավատն եմ․․․ Ցավոք, ոչ մեկի պետք չեմ։ Մարդիկ չեն ուզում իմ մասին ոչինչ լսել, դրա համար էլ վառվելս իմաստ չունի։

Մոմը լռեց, իսկ թույլ քամին փչեց ու հանգցրեց այն։
Երրորդ մոմը մտահոգված ասաց․
— Ես սերն եմ․․․ Այլևս ուժ չունեմ կրակս վառ պահելու համար։ Մարդիկ ինձ չեն գնահատում և չեն հասկանում։ Նրանք ատում են նույնիսկ նրանց, ովքեր իրենց ամենից շատն են սիրում՝ մտերիմներին,- ավարտելով խոսքը՝ մոմը հանգեց։

Հանկարծ սենյակ մտավ մի երեխա, տեսավ 3 հանգած մոմերը ու վախեցած գոռաց․
— Այս ի՞նչ եք անում։ Դուք պիտի վառ մնաք, ես վախենում եմ մթությունից,- սկսեց արտասվել տղան։

Չորրորդ մոմն ասաց․

— Մի վախեցիր և մի լացիր։ Մինչ ես վառվում եմ, կարող ես վառել և մյուս մոմերը։ Չէ՞ որ ես հույսն եմ։

Թող հույսի մոմը ձեր հոգում միշտ վառ մնա․․․

Հարակից նյութեր

Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Հոգևոր
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
Արդյո՞ք նորապսակները պետք է առանձին ապրեն. քահանան՝ ընտանիքի, ամուսնալուծության, ընտանեկան բռնությունների մասին
Հոգևոր
19:14 Նոյեմբեր 14 2023
Տեր Աբելը 40 տարեկան հասակում է ձեռնադրվել քահանա։ Ասում է, որ շատ հետաքրքիր շրջադարձ էր իր կյանքում։ Զրույցն անցկացրել ենք … ...
Սկսվում է Մեծ Պահքը. 48 օրից կտոնենք Զատիկը
Հոգևոր
12:36 Փետրվար 28 2022
Այսօրվանից մեկնարկում է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տեւում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչեւ Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն: … ...
Հայ առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը
Հոգևոր
16:07 Փետրվար 12 2022
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը։ Տոնական Սուրբ Պատարագը նվիրված է Ս. Սարգիս զորավարի, նրա որդի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test