Հայերի ստեղծած հավելվածը արժանացել է գլխավոր մրցանակին

10:17 Հուլիս 12 2017
*
Կրթություն
Հայերի ստեղծած հավելվածը արժանացել է գլխավոր մրցանակին

Facebook ընկերությունը հայտարարել է, որ հայ մասնագետների ստեղծած ու կոդավորում սովորեցնող SoloLearn հավելվածը հաղթել է ընկերության կողմից ամեն տարի անցկացվող FbStart մրցույթում՝ արժանանալով այս տարվա գլխավոր մրցանակին:
Ինչպես հայտնում է Tech Crunch-ը, SoloLearn-ը նախատեսված է iOS և Android օպերացիոն համակարգերի համար: Այն մարդկանց օգնում է տիրապետել կոդավորման գաղտնիքներին:
Ընկերության համահիմնադիր, գլխավոր գործադիր տնօրեն Դավիթ Քոչարյանը պատմել է, որ նման հավելված ստեղծելու գաղափարը հղացել է Հայաստանում, որտեղ գործում է ընկերությունը:
«Հավելվածի նպատակն է խաղային մեխանիկայի միջոցով սովորեցնել մարդկանց տարբեր ծրագրավորման լեզուներով կոդեր գրել: Այն առաջարկում է 12 անվճար դասընթաց՝ այդ թվում նաև JavaScript, Swift, Python, C++, HTML/CSS-ի վերաբերյալ»,-մեջբերում է աղբյուրը Քոչարյանի խոսքը:
Ընկերության համանախագահ Եվա Հյուսյանը հավելել է, որ օրական SoloLearn-ի շրջանակում տասնյակ հազարավոր ինտերակտիվ «վարժություններ» են լուծվում:
Աղբյուրը մանրամասնում է, որ հավելվածից օգտվում է 17 մլն մարդ, նրանցից 1.5 մլն-ը՝ ամեն օր: Օգտատերերի 40%-ը Հնդկաստանից է, 25%-ը`ԱՄՆ-ից, մնացածը՝ Եվրոպայից:
Նշվում է, որ Facebook-ի FbStart ծրագիրը, որի շրջանակում անցկացվում է մրցույթը, հնարավորություն է տալիս մինչև 100.000 դոլար շահել բիզնեսը զարգացնելու համար:
Հայտնի է, որ այս տարվա մրցույթին մոտ 900 մասնակցության հայտ է ուղարկվել 87 երկրից:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test