Ինչու արժե այցելել 182-ամյա հայկական եկեղեցին

09:02 Հուլիս 18 2017
*
Կրթություն
Ինչու արժե այցելել 182-ամյա հայկական եկեղեցին

Mothership.sg կայքն ուշագրավ անդրադարձ է արել Սինգապուրի ամենահին քրիստոնեական եկեղեցուն, որը հայկական է ու կառուցվել է 1835թ.: Հայտնի է, որ եկեղեցին կառուցվել է տեղի հայ համայնքի կողմից:
«Երբ 1819թ. Սինգապուրը դարձավ առևտրային նավահանգստով քաղաք, հայերն այն առաջին առևտրականներից էին, որոնք եկան Սինգապուր: Չնայած, որ նորեկ հայերը սակավաթիվ էին, բայց 1820-ականներից նրանք սկսեցին կրոնական ծառայություններ անցկացնել: Սկզբում հայերը ծեսերն անցկացնում էին Առևտրի հրապարակի մատուռում: Սակայն ավելի ուշ նրանք հող ստանալու խնդրանքով դիմեցին բրիտանական իշխանություններին, ինչից հետո հայկական համայքը եկեղեցու կառուցման համար տարածք ստացավ: Ավելի քան 1 դար անց հայկական եկեղեցին շարունակում է կանգուն մնալ»,-նշում է անդրադարձի հեղինակ Տանյա Օնգը:
Վերջինը մանրամասնում է, որ եկեղեցին կառուցվել է Գ.Դ. Քոուլմանի նախագծով, որում ներառված են նաև հայկական ճարտարապետությանը բնորոշ լուծումներ:

Հայկական եկեղեցին կառուցվել է խաչի տեսքով, ինչը տեսանելի է միայն վերևից նայելու դեպքում:
Բացի այդ, Քոուլմանն այնպես է արել, որ եկեղեցու ճարտարապետական տեսքը ներդաշնակ լինի Սինգապուրի արևադարձային կլիմայի ու բնության հետ:
Աղբյուրը նկատում է, որ այն Սինգապուրում կլոր սրահ ունեցող միակ եկեղեցին է:
Ուշագրավ ճարտարապետություն ունենալուց զատ եկեղեցին հայտնի է նաև իր պանթեոնով, որտեղ հուղարկավորված են Սինգապուրի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող հայազգիներ:  Նրանց շարքում է Ագնես Ժոաքիմը, որը ստեղծել է Սինգապուրի ազգային ծաղիկ համարվող Vanda Miss Joaquim խոլորձի տեսակը:

Աղբյուրը՝ tert.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test