ARENA բացահայտում. Ինչպե՞ս Սահակյանցը Հայոց Այբուբենի 1-ին երեք տառերը վերածեց համասովետական կախարդական խոսքերի (տեսանյութ)

10:30 Հոկտեմբեր 23 2017
*
Հայերը
ARENA բացահայտում. Ինչպե՞ս Սահակյանցը Հայոց Այբուբենի 1-ին երեք տառերը վերածեց համասովետական կախարդական խոսքերի (տեսանյութ)

Հայ մեծ մուլտիպլիկատոր, ռեժիսոր, սցենարիստ Ռոբերտ Սահակյանցի միայն մեկ գործն անգամ բավարար է, որպեսզի ընդունես՝ նրա  ոճն ինքնատիպ է, ձեռագիրը՝  հայկական:

Արվեստագետի գործերի հայկականությունը ու դրա ոչ ստանդարտ մատուցումը հատկապես երևում է «Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմում՝ նկարահանված 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայի կողմից:

Այստեղ Սահակյանցը կարողացել է Հայոց Այբուբենի առաջին երեք տառերը՝ «Այբ, Բեն, Գիմ», ներկայացնել որպես կախարդական խոսքեր: Ընդ որում՝ թեպետ մուլտֆիլմը սովետական ժամանակներում աշխարհի տարբեր երկրներում ցուցադրվել է հենց ռուսերեն լեզվով, բայց հայերենով հնչող կախարդական խոսքերը երբևէ չեն թարգմանվել: Այս տառերը հայերեն հնչողությամբ մատուցվել են ռուս, վրացի, ադրբեջանցի, բելառուս ու էլի մի քանի տասնյակ պետությունների փոքրիկ ու նաև մեծահասակ հեռուստադիտողներին: Թեպետ նրանցից շատերն այդպես էլ չեն իմացել, որ  հնչյունների այդ խումբն իրականում  հայերեն տառեր են, այս եղանակով դրանք մտել են նրանց հիշողողության ու ենթագիտակցության մեջ՝ որպես կախարդական բառեր:

«Աբրակադաբրա» կախարդական խոսքերին զուգահեռ Սովետական Միության տարբեր բակերում մի ժամանակ կարելի էր լսել «Այբ, Բեն, Գիմ» արտահայտությունը, որը հնչում էր տարբեր լեզուներով խոսացող մանուկների շուրթերից: Դրանք կախարդական բառեր էին, որոնք ասոցացվում էին հրաշքների ու կախարդանքների հետ:

«Կապույտ ծովում, սպիտակ փրփուրի մեջ» մուլտֆիլմի հերոս տղան իր պապիկի հետ ծովում ձկնորսություն անելիս պատահաբար գտնում է կախարդական մի կուժ։ Տղան բացում է կուժի բերանը, և այնտեղից դուրս է գալիս ծովերի արքան, ով փորձում է տղային դարձնել իր աշակերտը՝ նրան գայթակղելով իր  հարստությամբ, ուժով ու միակ դստեր հետ ամուսնացնելու խոստումով:

Հենց այս հատվածում է, որ ծովերի արքան փորձում է իր ուզածին հասնել՝ որպես հնարք օգտագործելով հայկական տառերը: Այստեղ հեղինակը ցույց է տալիս, որ ցանկացած դուռ կարող է բացվել ու ցանկացած երազանք դառնալ իրականություն, եթե գիտես հայկական այս 3 կախարդական տառերը՝ «Այբ, Բեն, Գիմ»:

Մուլտֆիլմի այդ հատվածն՝ այստեղ

Ծովերի արքա-«Դու համաձա՞յն ես դառնալ իմ աշակերտը: Ասա «Այբ, Բեն, Գիմ», և դու կդառնաս այն, ինչ ուզում ես:

Տղա-Այբ, Բեն, Գիմ:

Կախարդական այս տառերն արտասանելուց հետո տղան վերածվում է ձկնիկի: Եվ միայն իր հնարամտության շնորհիվ է տղան կարողանում ծովերի արքայից իմանալ հետ կերպարանափոխվելու ոսկե խոսքերը՝ «Երեք ույու չորս»: Մուլտֆիլմն ավարտվում է նրանով, որ տղան խորամանկությամբ արքային ստիպում է հետ մտնել կուժն ու այն նետում է ծովը՝ այդկերպ հրաժարվելով այն ամենից, ինչն առաջարկում էր տիրակալը:

Սահակյանցն այս մուլտֆիլմի խորքում դրել է խորը փիլիսոփայական ենթատեքստ՝ կարծես ցույց տալով երջանկության մասին իր պատկերացումները. հրաժարվել կեղծ հարստությունից, ուրիշներին ստիպողաբար թագավորելուց, աննպատակ երկարակեցությունից, մարդկանց խորտակելուց ու վերադառնալ քո պատկերացրած ճշմարիտ արժեքներին՝ այնտեղ, որտեղ քեզ հարազատ է ու դուր է գալիս:  

Տղան ընտրում է չդավաճանել ինքն իրեն և չդառնալ իշխանության ու փողի գերին: Ընդգծենք, որ մուլտֆիլմի հաջողությունը պայմանավորված է նաև ճիշտ ընտրված երաժշտությամբ (հեղինակ՝ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյան), որը մուլտֆիլմը դիտելուց հետո էլ դեռ երկար շարունակում է  մնալ դիտողի մտքում:

Մուլտֆիլմն ամբողջությամբ՝

Arenanews.am

Հարակից նյութեր

Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել
Հայերը
17:10 Դեկտեմբեր 26 2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ … ...
Հայազգի գեներալ Ջեֆրի Հարրիգյանը նշանակվել է ՆԱՏՕ-ի ռազմաօդային ուժերի հրամանատար
Հայերը
15:40 Փետրվար 18 2021
Գեներալ Ջեֆրի Լ. Հարրիգյանը նշանակվել է Հյուսիսատլանտյան դաշինքի օդային ուժերի հրամանատար, որի կենտրոնակայանը գտնվում է Գերմանիայի Ռամշտեյնի ռազմաօդային բազայում: Նա … ...
«Վաղուց ժամանակն է` մեր քաղաքացիները նախապատվություն տան տեղական արտադրանքին» .«Անիտեքս» ընկերության փոխտնօրեն
Հայերը
16:45 Հունվար 17 2021
Սրբիչ, անկողնային պարագաներ արտադրող ընկերությունը կառավարությունից 2 անգամ հարկային արտոնություն է ստացել։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարութան ֆեսբուքյան էջում: … ...
Նժդեհի դաշույնը . Պատմություն որ պետք է բոլորը իմանան
Հայերը
11:50 Օգոստոս 20 2020
1921թ. ամռանը հայկական զորքը հասել էր Կարճեւան, Շվանիձոր, Օրդուբադ եւ դեմ առել Արաքսին։ Թավրիզից սրբազան Մելիք Թանկյանի, Սիմոն Վրացյանի եւ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test