Լաս Վեգասում կկայանա Արփինե Հովհաննիսյան vs. Լենա Նազարյան բանավեճի երկրորդ ռաունդը. armcomedy.com

14:00 Դեկտեմբեր 08 2018
*
Քաղաքականություն
Լաս Վեգասում կկայանա Արփինե Հովհաննիսյան vs. Լենա Նազարյան բանավեճի երկրորդ ռաունդը. armcomedy.com

Ամերիկահայ էքսցենտրիկ միլիարդատեր Դեյվ Դավիդյանը հայտնել է, որ դեկտեմբերի 6-ին Լաս Վեգասի իր Golden Trinket համերգասրահում կկայանա Իմ Քայլը դաշինքի թեկնածու Լենա Նազարյանի և ՀՀԿ թեկնածու Արփինե Հովհաննիսյանի բանավեճի երկրորդ փուլը։ «Մենք վաղուց էինք փնտրում այնպիսի մենամարտ, որը հազարավոր հայերի ուշադրության կենտրոնում կլինի։

Մենամարտ, որի մասին դեռ մի քանի օր խոսելու են մարդիկ, վիճելու, ստատուսախեղդ են անելու ողջ ֆեյսբուքը»,- նշեց Դավիդյանը՝ հավելելով. «Թող սա որպես սպոյլեր չհնչի, բայց համարյա վստահ եմ, որ այս անգամ արյուն էլ կլինի, որովհետև կրկին կխոսվի կոռուպցիայի մասին»։ Հովհաննիսյան-Նազարյան մենամարտից առաջ հանդիսատեսին ընկերական ռաունդով կտաքացնեն  Արթուր Աբրահամն ու Մայք Թայսոնը։ «Թող սկզբից ավելի թեթև բան տեսնեն՝ նոր բանավեճը»,- բացատրեց միլիարդատերը։

Մենամարտի տոմսերը արդեն վերջանում են իսկ բոլոր նրանք, ովքեր հնարավորություն չեն ունենա այցելել Լաս Վեգաս կդիտեն մենամարտը Ֆեյսբույք լայվի միջոցով։ Դավիդյանի խոսքով Լենա Նազարյանը ավելի մարտական է տրամադրված՝ ունի նոր թվեր, նոր վիճակագրություն ու ևս մի քանի մութ պատմություն անցյալ 10 տարիներից, որը պատրաստ է ճպցնել հակառակորդի դեմքին։

Արփինե Հովհաննիսյանը նախորդ բանավեճից էլ ավելի ինքնավստահ է դարձել, հայտնաբերել է Նիկոլ Փաշինյանի ևս երկու չկատարած խոստում, մի քանի նոր ոլորտ, որին Նազարյանը չի տիրապետում իսկ որպես վերջնական ակկորդ չի հապաղի մի քանի հարց տալ 6-րդ դասարանի մաթեմատիկայից։ «Այս բանավեճը բաց թողողները գլխներին են տալու, բայց ուշ է լինելու»,- ամփոփում է Դավիդյանը։

Միջոցառման համար նախատեսված է 400 տ փոփքորն, 200 000 լիտր կոլա և 12000 թաշկինակ արցունքները սրբելու համար։

armcomedy.com

Հարակից նյութեր

Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Քաղաքականություն
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ես … ...
Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:34 Ապրիլ 09 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի … ...
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test