ARENA-բլից. «Թող անհամեստ չհնչի, բայց իմ ողջ կյանքը կինո է ». Անի Քոչար

14:17 Մարտ 25 2019
*
Arena բլից
ARENA-բլից. «Թող անհամեստ չհնչի, բայց իմ ողջ կյանքը կինո է ». Անի Քոչար

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է լրսգրող, մոդել Անի Քոչարը:

Եվ այսպես, Անի, սկսեցինք,

Լինել 20 տարեկանն անց նշանակում է..

-Լինել ավելի փորձված և իմաստնացած:

-Եթե Ձեզ հարցնենք, թե որն է եղել Ձեր կյանքի ամենահիշվող շրջանը, պատասխանը կլինի

-«ԵՍ»  ամսագրի և մոդելային բիզնեսով զբաղվելու տարիները, դա մոտավորապես 2000-ականներն էր:

Առաջին քայլը, որը կանեք միլիոնատեր դառնալուց հետո:

-Դա կլինի մանկատան երեխաներին բնակարաններով ապահովելու, քաղցկեղով հիվանդ մարդկանց բուժմանը նվիրված հիմնադրամի ստեղծման, դոնորների խրախուսման ծագրերի իրականացումն, ինչպես նաև թափառող կենդաների անվտանգությանն ու ստերլիզացման նախաձեռնությունների իրականացումը:

Առանց շպարի, թե՞ շպարով եք առավել գեղեցիկ:

-Կարծում եմ՝ գեղեցիկ պիտի լինեն մարդու հոգեվիճակն ու աչքերի փայլը. մնացած ամեն բան կախված է դրանցից:

Լավ մամա ե՞ք:

-Լավ մամա եմ, թե ոչ, կասի տղաս՝ տարիներ անց:

Ձեզ զայրացած չենք պատկերացնում, ճի՞շտ ենք անում

-Շատ իզուր))) իրականում ես շատ-շատ-շատ դյուրաբորբոք և զգացմունքային մարդ եմ:

Խորհուրդներ տվողի՞, թե՞ լսողի դերում եք լինում առավել հաճախ:

-Հավանաբար տվողի, որովհետև ինձ չափից դուրս շատ մարդիկ են վստահում և դիմում խորհուրդների համար, ու թեև կարծում եմ, որ յուրաքանչյուրի կյանքն ինդիվիդուալ է և  չեմ սիրում խորհուրդներ տալ, բայց հաճախ է ստացվում:

Ձեր կյանքի ո՞ր դրվագից կարելի է ֆիլմ ստանալ:

-Թող անհամեստ չհնչի, բայց իմ ողջ կյանքը մի կինո է, որ կա:

Եթե տանը ամանները լվանում եք Դուք, նշանակում է

-Կնշանակի, որ սովորական, առօրյա ինչ-որ վիճակ է, կամ ամաններ լվացող սարքն է փչացել:

Թաց ու չոր անձեռոցիկներ, ձեռքի խոնավացնող քսուքներ, օծանելիքներ.. Ձեր պայուսակն ենք գտել, թե՞ սխալվել ենք:

-Այո, կարող է և իմ պայուսակը լինել: Այն ամենն ինչ թվարկեցինք ինձ մոտ կա՝ գումարած նաև գրիչ և նոթատետր:

Կանանց միայն 2 տոկոսն է ընդունում, որ իրենք գեղեցիկ են, Դուք կա՞ք այդ 2 տոկոսի մեջ:

-Ես կամ կանանց այն տոկոսի մեջ, ովքեր կարծում են, որ կնոջը գեղեկացնում են իր երջանիկ ժպիտն ու  սիրուց փայլող աչքերը:

Ինչի՞ց կարելի է հայտնվել 7-րդ երկնքում:

-Իմ պարագայում՝ սիրահարվելուց, լավ երաժշտությունից, շատ հետաքրքիր հոգեվիճակներից:

Ձեր հասցեին հնչած ամենատարօրինակ սուտը:

-Անկեղծ ասած՝ ստերն ու բամբասանքները մեկը մեկից տարօրինակ են լինում, և այդ հիմարությունները կրկնել չէի ցանկանա:

Ձեզ վատ մեկնաբանություններ գրողներ կա՞ն, թե՞ բոլորն են ադեկվատ:

-Որպես կանոն վատ մեկնաբանություններ գրողներ էլ են լինում. եթե լինում են տրամաբանական ու կառուցողական քննդատություններ, ես ընդունում եմ, եթե ին-որ մեկը ջերմության զառանցանքների մեջ է, բնականաբար այդ մարդիկ միանգամից իմ սև ցուցակում են հայտնվում:

Տնային ո՞ր գործում եք Դուք վարպետ:

-Անկեղծ ասած՝ ես իմ հասցեին չեմ սիրում գովաբանական բաներ ասել, դրա համար ես համեստորեն կլռեմ:

Ո՞վ է հաղթում, եթե ես մկրատ եմ անում, Դուք՝ թուղթ:

Անկախ հանգամանքներից՝ ես միշտ հաղթում եմ)))) այս պարագայում ես կլինեմ շուշաթուղթ և ինձ կտրել չի լինի)))

Ուտեստ, որի առկայության դեպքում կլքեք սեղանը:

-Նման բան դժվար թե լինի, եթե օրինակ՝ չլինենք Կորեայում, որտեղ կատու մատուցեն, կամ Չինաստանում, որտեղ միջատներ ու գորտ մատուցեն:

ճիշտ խոսող մարդը կյանքում ի՞նչ դժվարությունների է բախվում:

Ճիշտ խոսող մարդը կյանքում  բազմաթիվ դժվարությունների է բախվում, որովհետև մարդիկ երբեմն գերադասում են քաղցր սուտը, քան դառը ճշմարտությունը:

Քանի՞ գավաթ սուրճ եք խմում մեկ օրվա ընթացքում:

-Աշխատում եմ շատ չխմել՝ 1-2, եթե հյուր ունեմ՝ 3, բայց ոչ ավելի:

Բառ, որն ամենից հաճախ եք օգտագործում:

-Երևի՝ Աստված իմ:

Քանի՞ տոկոս է Ձեզ հետաքրքրում երկրի քաղաքական անցուդարձը:

Բավականին շատ, ավելին,  քան կցանկանայի իրականում:

Եվ վերջում՝ մի հարց, որ Դուք էլ մեզ կտաք:

-Ինչու՞ որոշեցիք հենց ինձ հետ այս բլից հարցումն անցկացնել:

Դրական լիցքերի պակասը լրացնելու))) (հեղ.)

ArenaNews.am

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Arena բլից
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Arena բլից
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Arena բլից
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Arena բլից
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test