«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան

17:00 Մարտ 23 2021
*
Մշակույթ
«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան

ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ:

Առաջիկա 1-2 տարվա մեջ պատկերացնու՞մ եք Ձեզ հոր կարգավիճակում:

-Այո, պատկերացնում եմ և չեմ խուսափում, քանի որ կյանքում ընտանիքից ավելի կարևոր բան չկա, իսկ հայր լինելը ամենակարևոր բաներից մեկն է:

Մյուս երիտասարդ դերասանները Ձեզնից կարող են սովորել…

-Եթե կա մի բան, որը իրենց դուր է գալիս իմ խաղի մեջ, կարող են սովորել:

Աղջիկները սելֆի անելուց դաքֆեյս են անում, տղաները…

-Տղաները նայում  ու ծիծաղում են, քանի որ արհեստական ամեն ինչ տգեղ է, դրա փոխարեն կարող են ավելի գեղեցիկ բաներ անել, օրինակ՝ ժպտան))

-Արտահայտություն, որը Ձեզ հունից հանում է:

-Չկա նման արտահայտություն, ավելի շատ հունից դուրս եմ գալիս, երբ իմ ներկայությամբ բամբասում են կամ գլուխ գովում:

Երևանում Ձեր ամենասիրած վայրը:

-Կասկադ, Աբովյան փողոց և իհարկե մանումենտ))

Սպորտից հեռու են նրանք, ովքեր…

-Չունեն կամքի ուժ, կարգապահություն, և հոգեբանություն. չէ որ սպորտը նաև հոգին է կոփում:

Ի՞նչ խորհուրդ կտաք ինքներդ Ձեզ:

-Առաջ և միայն առաջ՝ պահելով բոլոր սկզբունքները:

Ինչի՞ կողքով չեք կարող անտարբեր անցնել` գեղեցիկ աղջիկները չհաշված:

-Անարդարության և կենդանիների))

-Կա արդյոք ավելի վատ բան, քան մի գեղեցիկ օր արթնանալ ու տեսնել, որ ինստագրամի էջդ գողացել են:

-Արդեն եղել է և անկեղծ ասած հիմա մեկ է, եթե պետք է լինի, թող լինի)) ավելի կարևոր բաներ կան)))

Հայուհիների բնավորության 2 գիծ, որ անփոխարինելի են:

-Մաքրություն, նվիրվածություն, հավատարմություն, ջերմություն… շատ են լավ հատկանիշները:

-Դեր, որի մասին երազում եք:

Անկեղծ ասած կուզեմ ինքս կերտեմ մի կերպար, որը կցանկանան հետո կերտել ուրիշները:

Էդգար, ճիշտն ասեք քանի՞ րոպե եք տրամադրում Ֆեյսբուք տեղադրվող նկարին նախաբան կցելու համար:

-1 րոպե:

-Եվ վերջում՝ տղամարդիկ ինքնավստահ են, երբ..

-Երբ սիրված են, երբ կարողանում են լավ գումար աշխատել, երջանկացնել իրենց հարազատներին ու անհրաժեշտության դեպքում էլ օգնել:

ArenaNews.am

Հարակից նյութեր

ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Մշակույթ
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Մշակույթ
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Մշակույթ
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
Arena-բլից. Լուիզա Ներսիսյանն անկեղծանում է՝ քանի օր կապրի 100 հազար դրամով
Մշակույթ
13:16 Մարտ 19 2021
Arena-բլից. Լուիզա Ներսիսյանն անկեղծանում է՝ քանի օր կապրի 100 հազար դրամով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test