ARENA-բլից. Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)

11:21 Մարտ 22 2021
*
Մշակույթ
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը:

Ի դեպ, Աղասի իմպրովիզացիաներին հեռուստադիտողը հնարավորություն ունի դիտելու Արմենիա Պրեմիումի եթերում:

-Եվ այսպես, Աղաս, սկսեցինք

կնոջ հետ արժե խոսել քաղաքականությա՞ն, մեքենաների՞,  թե՞ ֆուտբոլի մասին:

-Արժե,եթե կինդ ֆուտբոլասեր, խադավիկ պատգամավոր է։

-Ասում եք՝ լոռեցիները միամիտ չեն, անկեղծ են, ասեք Ձեր մասին մի բան, որն իմանալուց հետո Ձեզ հետևողները կզարմանան:

-Ես մինչև հիմա ռետուզ եմ հագնում։

-Ամենատափակ անեկդոտը, որ երբևէ լսել եք:

-Կիրովականցի հեր ու տղա նստում են տաքսի,հերը տղուն ասում ա֊հլը ձեն չհանես տենանք ուր ա տանելու։

-Stand Up-ի ընթացքում՝ ու՞մ ելույթի ժամանակ փոխենք ալիքը:

– Իմ, որ ծիծաղից ինքնազգացողությունը չվատանա։

 

-100 պատահական անցորդից քանիսը՞ Ձեզ կճանաչեն և ովքե՞ր կլինեն նրանք:

Ինձ թվում է 70, ու նրանք կլինեն իմ Մարետ հորքուրն՝ իր ընտանիքով։

-Ո՞վ է հումորի պապան:

Ճիշտն ասած ԴՆԹ եմ արել, հաստատ ես չեմ։

-Աղաս, մեր ընթերցողները հարցնում են՝ Դուք ժպտալ գիտե՞ք:

Իհարկե, ես գիտեմ ժպտալ, ինչպես նաև երգել,պարել ուրախանալ… հա մեկ էլ մի քիչ անգլերեն գիտեմ։

-Ձեզ հետևող աղջիկներին հիաթափեցնե՞նք ասենք, որ ընտանիք ունեք, թե՞ թաքուն պահենք:

Եթե հետևող են,ապա թաքուն պահել չի լինի,ու ճիշտն ասած թաքցնելու կարիք էլ չկա։

-Բացի Ձեր հաղորդումից ուրիշ էլ ի՞նչ արժե նայել՝ տրամադրությունը բարձրացնելու համար:

Կիսաբաց լուսամուտներ և Գալուստ Սահակյանի ուղերձները

-Անտոն Շաստուն թե՞Դմիտրի Պոզով:

Ջիմ Ջեմֆրիս

-Որտե՞ղ են ապրում ամենահումորով մարդիկ:

Կիրովականի հրապարակի խաչմերուկից ձախ եք անում,այ էտեղ։

-Ձեր հումորները մարդիկ սիրում են, որովհետև…

.Որովհետև անկեղծ ու ոչ ստանդարտ են իմ կարծիքով։

-Ա, էդ ո՞վ են դրանք:

Ա էդ ինչ հարցեր եք տալիս։

-Ստենդ ափեր ամուսին ունենալու 100 առավելություններից 2-ը, որոնք կմատնանշեր Ձեր կինը:

-Կինս ասում է 1-ին, որ շատ ուրախ է անցնում մեր կյանքը 2֊-րդն՝ սիրող, նվիրված ու հոգատար ամուսին։

-Ի՞նչ է անհրաժեշտ Հայաստանում երջանիկ ապրելու համար:

-Չնայել կիսաբաց լուսամուտներ և Գալուստ Սահակյանի ուղերձները։

-Ե՞րբ եք գնալու Ձեր վաստակավորի կոչման ետևից:

-Դրա մասին խոսելը իմ կարծիքով դեռ շուտ է։

Տղամարդկանց երբևէ պետք լինու՞մ է ուս՝ արտասվելու համար:

-Ինձ թվումա տղամարդկանց արտասվելու համար պետք է ոչ թե ուս այլ պատճառ։

-Ինչպիսի՞ պապա է Աղասը:

-Կինս ասում ա շատ հոգատար ու բոյով)

-Կնոջ տգեղը լինու՞մ է:

-Կնոջ տգեղն էլ ա լինում,տղամարդու գեղեցիկն էլ։

Ո՞ր դեպքում եք աղջկա նկարը լայքում, ո՞ր դեպքում՝ սրտիկում:

Ես ընդհանրապես չեմ լայքում,առավել ևս սրտիկում։

-Ի՞նչ կարող է անել բարկացած լոռեցի տղամարդը:

-Բարկացած լոռեցի տղամարդը կարա անի 3 բան֊բարկանա,չբարկանա և չհասկանա որ բարկացածա։

-Եվ վերջում՝ մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք:

Ա ընչի հմար եք ինձ սենց հարցեր տալիս՞))

ArenaNews.am

Կարդացեք նաև՝

ARENA-բլից. «Անկեղծ ասած՝ շատ ժամանակ չունեմ ու այն մարդկանցից չեմ, որ անգամ մի գիրք չեն կարդում, բայց ձևացնում են, թե իբր կարդում են». Սոնա Շահգելդյան

Arena-բլից. Հայկական շոուբիզնեսից որ 3 հայտնիներին է ամենից շատ կարոտում Հասմիկ Կարապետյանը

ARENA-բլից. Աստղիկ Սաֆարյանն անկեղծանում է, թե բացառապես ում հարսանիքին նա կերգի

ARENA-բլից. «Տղամարդկանց շատ հաճախ ուս է պետք լինում արտասվելու համար. Տղամարդիկ իրականում շատ ավելի թույլ են, քան ձևացնում են». Անդրե Սիմոնյան

ARENA-բլից. «Կարծում եմ` մարդ այդքան էլ խելացի չէ, որ գումար տա նման տեսակ մեքենայի». Էվա Խաչատրյան

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Մշակույթ
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Մշակույթ
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Մշակույթ
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
Arena-բլից. Լուիզա Ներսիսյանն անկեղծանում է՝ քանի օր կապրի 100 հազար դրամով
Մշակույթ
13:16 Մարտ 19 2021
Arena-բլից. Լուիզա Ներսիսյանն անկեղծանում է՝ քանի օր կապրի 100 հազար դրամով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test