ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)

12:05 Մարտ 20 2021
*
Մշակույթ
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)

Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին:

-Եվ այսպես, Սիսիան, սկսեցինք

ի՞նչ կարելի է անել տանը մենակ:

Մենակությունը վայելել:

-Քանի՞ րոպե է Ձեզ անհրաժեշտ նոր վերնաշապիկ ընտրելու համար:

Հագուստի ընտրության հարցում բծախնդիր եմ, առնվազն կես ժամ:

-Ու՞մ կարելի է ցրել, բացի ցուցարարներից:

Անցանկալի հյուրերին:

-Երկար մորուքով տղամարդիկ չեն սափրում, որովհետև

Պետք չէ:

-Աղջկա սրտին հասնելու համար քանի՞ գիշեր արժե լուսացնել նրանց բակում՝ մեքենայի մեջ:

Ոչ մի րոպե: Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկը առնվազն անխելք է:

 -Ո՞վ էր Մենուայի որդին:

Երևի Արգիշտին:

-Էլ ու՞մ են բիթի ասում, բացի ամերիկացի դերասան Ուորեն Բիթիից:

Մեկ էլ հայերին:

 -Ո՞ր աղջիկներից արժե հեռու մնալ:

Գլամուռ:

 -Ի՞նչ անել, եթե մեքենայի շարժիչից յուղ է կաթում:

Ձվաձեղ պատրաստել:

-Ուշադրությունից կաշկանդվում եք, թե՞ դուր է գալիս:

Ես առյուծ եմ և դերասան, ինձ դա միայն հաճելի է:

-Խելագարվել կարելի է այն կանանց համար, ովքեր

Խելագարեցնում են:

-Քանի՞ րոպե կարելի է սպասեցնել տղամարդուն:

Դա անտանելի է՝ ամենաշատը 5 րոպե:

-Մի վատատես միայնակ կին ասել է՝ աշխարհը կվերանա ոչ թե որովհետև մարդիկ շատ են, այլ՝ որովհետև տղամարդիկ են շատ. ի՞նչ կհակադարձեք նրան:

Խորհուրդ կտամ, որ միայնակ չլինի, որ աշխարհը չվերանա, տղամարդիկ շատ են:

-Ի՞նչ գիրք խորհուրդ կտաք կարդալ:

Նարեկացի:

-Ամանորին ի՞նչ նվիրենք, որ Սիսիանի սրտով լինի:

Մեր ժողովրդին մի գդալ սեր:

 -Ինչի՞ց ալերգիա ունեք:

Երկերեսանի մարդկանցից:

 Ե՞րբ եք վերջին անգամ խաչբառ լրացրել կամ տեսել:

Չեմ հիշում, երևի դպրոցական տարիքում. սուդոկուներ շատ էի սիրում:

-Տղամարդիկ ինքնավստահ են, երբ

Պատճառներ պետք չեն տղամարդուն ինքնավստահ լինելու համար:

եր սիրտն ազատ է, թե՞ զբաղված:

Միշտ է ազատ այն միակի համար, իսկ մնացած դեպքերում զբաղված է:

 -Եվ վերջում ցանկացած տաղանդավոր դերասան իր կյանքում պետք է 3 բան անի՝ նկարահանվի «Էլենի օրագիրը» հեռուստասերիալում, պատասխանի մեր բլից հարցերին և

Չմոռանա իր առաքելությունը երկիր մոլորակի վրա:

Arenanews.am

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Մշակույթ
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Մշակույթ
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Մշակույթ
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
Arena-բլից. Լուիզա Ներսիսյանն անկեղծանում է՝ քանի օր կապրի 100 հազար դրամով
Մշակույթ
13:16 Մարտ 19 2021
Arena-բլից. Լուիզա Ներսիսյանն անկեղծանում է՝ քանի օր կապրի 100 հազար դրամով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024

Test