ARENA_բլից. «Իմ կինը չի կարող ամենաերջանիկը լինել, քանի որ նրա կողքին ես եմ». Նիկոլայ Եղիազարյան

12:45 Մարտ 31 2019
*
Arena բլից
ARENA_բլից. «Իմ կինը չի կարող ամենաերջանիկը լինել, քանի որ նրա կողքին ես եմ». Նիկոլայ Եղիազարյան

 ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասան Նիկոլայ Եղիազարյանը:

Եվ այսպես, Նիկոլայ, սկսեցինք,

Օրվա ընթացքում ամենաշատը որքա՞ն գումար կարելի է ծախսել:

-Որքան անհրաժեշտ է:

Ի՞նչ անել, եթե բլոտի խաղընկերը 4 տուզ ունենալու դեպքում, ոչինչ չի խոսում:

Միգուցե կորցրել է խոսելու ունակությունը:

Դրամապանակի վերջին գումարով խրախճանք անենք, թե՞ պահենք նեղ օրվա:

Դրանից այն կողմ նեղ օր չկա, մնում է միայն խրախճանք անել:

Վատ դրության մեջ հայտնվելիս առաջին մարդն ում զանգահարում եք:

Պարզապես անջատում եմ հեռախոսս:

Տղամարդիկ ինքնավստահ են, երբ..

Ոչ մի դեպքում չեն կորցնում իրենց տղամարդկային հատկությունները:

Ի՞նչ կարող են մարդիկ սովորել Ձեզնից:

Ինչ կարող են:

 

Որևէ ապրանք, որ գրել եք ապառիկով:

Դեռ չունեմ:

Ձեռքներդ դրեք խղճին ու ասեք՝ մի ուտեստ, որը Ձեր կնոջ մոտ այդքան էլ լավ չի ստացվում:

Մի քանի օր առաջ պատրաստած խինկալին:

Ի՞նչը կարող է ափերից հանել հավասարակշված տղամարդուն:

Անհավասարակշիռ կինը և կանացի «տղամարդը»:

Ո՞ր հաղորդման համար արժե հեռուստացույց միացնել:

«Չակերտներ»:

Գեղեցկուհի կին ունենալու 100 առավելություններից, 2-ը:

Այդ երկուսը գաղտնիք է:

Դուք կվարեք opel մակնիշի մեքենա միայն այն դեպքում, եթե..

Եթե ունենայի:

Հայ դերասանուհի, ում հետ խաղալը մեծ պատիվ կլինի Ձեզ համար:

– Ում հետ պատիվ եմ ունեցել խաղալու…

Հայաստանին ի՞նչ է պակասում:

Հոգևոր Հայաստանը:

Քանի՞ օր կկարողանաք ապրել պետության կողմից հաստատված նվազագույն աշխատավարձով:

-Ես դեռ շարունակում եմ ապրել:)))

Երգ, որն այս պահին կգա Ձեր մտքին:

Ֆորշ  «Կառապան»:

Ո՞ր խմիչքն է կարողանում Նիկոլայի սթափությունը թողնել անցյալում:

-Միայն այն դեպքում, եթե բոլոր խմիչքներն իրար խառնած լինեմ:

Ձեր կինն ամենաերջանիկն է, որովհետև..

-Իմ կինը չի կարող ամենաերջանիկը լինել, քանի որ նրա կողքին ես եմ:))

Եվ վերջում՝ մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք:

–Քանի՞ օր կկարողանաք ապրել պետության կողմից հաստատված նվազագույն աշխատավարձով:

Օֆ աման, եսիմ է)) Երկու շաբաթ ապրում եմ))) (հեղ.)

ArenaNews.am

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Arena բլից
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Arena բլից
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Arena բլից
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Arena բլից
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test