ARENA- բլից. «Երբեմն ստիպված եմ շփվել մարդկանց հետ, որոնք ինձ բացարձակ հաճելի չեն…». Արսեն Ջուլֆալակյան

11:41 Ապրիլ 03 2019
*
Arena բլից
ARENA- բլից. «Երբեմն ստիպված եմ շփվել մարդկանց հետ, որոնք ինձ բացարձակ հաճելի չեն…». Արսեն Ջուլֆալակյան

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը:

Եվ այսպես, Արսեն, սկսեցինք,

Այս շոգին երեկոյան դիմահարդարմամբ աղջիկ տեսնելիս ինչի՞ մասին եք մտածումբացի գլոբալտաքացումների ծանր հետևանքներից:

 Ափսոսում եմ, որ առ այսօր չեն գիտակցում բնականի գեղեցկությունն ու արժեքը:

-Լավ ամուսին ե՞ք:

Փորձում եմ լինել։ Միշտ էլ ավելիին ձգտելու տեղ կա

Ի՞նչ կհաղթի կյանքում հերոսինթե չլինեն կինն ու գինին:

 Այն ամենը, ինչից կա չափից դուրս, անհաղթահարելի կախվածություն…

Ու՞մ կարելի է վստահել սեփական մեքենան:

Հարազատ մարդու, ով միաժամանակ լավ վարորդ է:

Սևանում հագուստով փաթաթված են լողում կանայքովքեր

-ճիշտն ասած, ոչ մի կերպ չեմ կարողանում ըմբռնել լողալու նման ձևը 21-րդ դարում՝ բացառությամբ իհարկե, երբ արևից արդեն այրվել են, բայց լողալու գայթակղությունը մեծ է)

-Արսեն և ուժեղ եք, և խելացի, բա հետո էլ ասում են՝ երկու երնեկ մի տեղ չի լինում:

-Չեմ կարծում, որ նման օրինակներ քիչ են։ Ձգտում եմ ավելացնել երնեկների քանակը))

-Ու՞մ տուն կգնայիք խուզարկության, եթե լինեիք ԱԱԾ-ից:

Չեմ պատկերացնում, թե ինչը կստիպեր ինձ, որ նման շեշտակի մասնագիտական փոփոխության գնայի (շատ կարևորելով հանդերձ այդ կառույցը…)։

Վստահ եմ, ԱԱԾ-ն բոլորիցս էլ լավ տիրապետում է, թե ում տներն են պետք խուզարկել։ Եթե չէ, սոց կայքերից կարող է իմանալ. չէ որ մեր երկրում բոլորը բոլորից տեղյակ են)))

Ձեր՝ խոհանոցում հայտնվելուցզգուշանանքթե՞պատրաստվենք համեղ սնվելու:

-Վստահաբար կարող եք թուլանալ և վայելել)

-Հայաստանում հաջողության հասնելու համարանհրաժեշտ է…

-…Այն բոլոր ջանքերը, որոնք պետք են քիչ թե շատ կայացած բոլոր պետություններում՝ բազմապատկած առնվազն երեքով:

Կնոջ տգեղը լինու՞մ է:

 Ամեն ինչի տգեղն էլ լինում է:

-Քաղաքական վերջին զարգացումներից հետո՝ համաձա՞յն եք, որ մահապատիժը՝ որպես պատժի տեսակ, վերականգնվի:

-Միանշանակ, Ո՛Չ։ Գոյություն չունի մի մահկանացու, ով իրավասություն ունենա մահապատժի վճիռ կայացնելու։ Ծանր հանցանք կատարածներին պատժելու բազմաթիվ մեթոդներ կան, որոնք ավելի ճիշտ եմ համարում։ Մահապատիժը ցանկացած դեպքում պետք է բացառել։

Կհիշե՞ք՝ վերջին անգամ ե՞րբ եք թաղային «վեճի» մասնակցել:

 Չեմ կարող նույնիսկ հիշել։ Երևի շատ-շատ վաղուց է եղել։

Առանց հումորի զգացումի մարդուց վատ բանմեկ էլ

…Անդաստիարակ մարդն է:

-Ո՞ր դեպքում եք թողնում, որ հաշիվը կինը փակի:

 Երբ զգում եմ, որ ինքս հաշիվը փակելով, խորապես կվիրավորեմ այդ կնոջը…

Մի բանորն անում եք ստիպողաբար:

-Ստիպում եմ ինքս ինձ միշտ կատարելագործվել՝ չնայած, դրանից հաճույք եմ ստանում։ Երբեմն ստիպված եմ շփվել մարդկանց հետ, որոնք ինձ բացարձակ հաճելի չեն…

Որևէ տեղորտեղ Դուք Ձեզ զգում եքինչպես ձուկը ջրում:

-Եթե միայն մեկ տեղ նշեմ,ապա սպորտ)

-Ո՞ր շարքում էիք բախտ բաժանելուց:

Կդժվարանամ ասել հաջողություններիս/ձեռքբերումներիս մեջ քանի տոկոսն է «բախտը», քանիսը աշխատասիրությունը, նպատակասլացությունն ու համառությունը:

Եվ վեջում մի հարցոր Դուք էլ մեզ կտայիք:

Հարցս ավելի շատ հռետորական է, կարող եք և չպատասխանել) ինչի՞ց է, որ հայերիս մեջ այդքան շատ են «էքսպերտները», հատկապես սոց. ցանցերում։) կարծում եմ՝ արժի ազգովի մտորել այդ մասին:

-…. (հեղ.)

ArenaNews.am

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Arena բլից
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Arena բլից
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Arena բլից
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Arena բլից
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test