ARENA-բլից. «100 հազար դրամով 100 րոպե կապրեմ». Իրինա Հարությունյան

12:01 Ապրիլ 22 2019
*
Arena բլից
ARENA-բլից. «100 հազար դրամով 100 րոպե կապրեմ». Իրինա Հարությունյան

ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է երգչուհի Իրինա Հարությունյանը:

-Եվ այսպես, Իրինա սկսեցինք.

ի՞նչ են փնտրում կանայք այս կյանքում, երբ եղունգների իրենց նախընտրած գույնի լաքն արդեն գտել են:

-Եղունգների գույնին համապատասխանող զգեստ:

-Ի՞նչ կարելի է անել արած լավության հետ, բացի ջուրը գցելուց:

-Ջուրը չգցել))

–Խորհուրդներ տվողի՞, թե՞ լսողի դերում եք լինում առավել հաճախ:

-Երևի տվողի, բայց եթե ինձնից խորհուրդ են հարցնում:

-Եթե Ձեզ հարցնեք, թե որն է եղել Ձեր կյանքի ամենահիշվող շրջանը, պատասխանը կլինի…

-Մանկությունս:

–Առաջին քայլը, որը կանեք միլիոնատեր դառնալուց հետո:

-Կտխրեի)))

-Ովքե՞ր են կառավարում աշխարհը, երբ կանայք զբաղված են:

-Կանայք երբեք շատ զբաղված չեն լինում))

-Ի՞նչ մանրուքներ կարող են Ձեզ ափերից հանել:

-Ես դժվար եմ հունից դուրս գալիս մանրուքների պատճառով:

–Ռետին տանք Ձեր կյանքի ո՞ր հատվածը ջնջեք:

-Ոչինչ չէի ջնջի, ես ուրախ ու հպարտ եմ իմ անցած ճանապարհով:

-Վերջին անգամ ի՞նչ ներկայացում եք դիտել:

-«Հարսանիք թիկունքում»:

-Ի՞նչ է անհրաժեշտ պասուց տոլմա պատրաստելու համար:

-Տրամադրվել))

-Քանի՞ տոկոս է Ձեզ հետաքրքրում երկրի քաղաքական անցուդարձը:

-Տատանվում է դրամի արժեքի մասին:

-10 անգամ ավել գումար վաստակելու համար, անհրաժեշտ է…

-10 անգամ ավել աշխատել:

-Առանց շպարի տանից քանի՞ մետր կարող եք հեռանալ:

-Կարևորը, որ կարող եմ առանց շպարի տանից դուրս գալ))

–Եթե մարդ չի սխալվում, նշանակում է…

-Որ իրեն թվում է, որ ապրում է. անսխալական մարդիկ չկան:

-Քանի՞ օր կկարողանաք ապրել 100 հազար դրամով:

-100 րոպե)))

-Ինչպիսի՞ն կլիներ երկրի վիճակը, եթե նոր Կառավարությունը մի պաշտոն էլ Ձեզ վստահեր:

-Ամեն ինչ իր տեղը կընկներ:

–Ամսվա ընթացքում քանի՞ անգամ եք գեղեցկության սրահ գնում:

-3 օրը մեկ անգամ:

-Ի՞նչ եք կարդում հիմա:

-Ձեր տված հարցերը:

-Լինել 20 տարեկանն անց նշանակում է…

-Կարողանալ պատգամավորի թեկնածություն դնել)))

– Եվ վերջում՝ մի հարց, որ Դուք էլ մեզ կտայիք:

-Իմ պատասխաններից ո՞րը Ձեզ ավելի դուր եկավ:

-Վերջինը շաաատ տեղին էր))) (հեղ.)

ArenaNews.am

Հարակից նյութեր

«Պատկերացնում եմ ինձ հոր կարգավիճակում և չեմ խուսափում». Էդգար Իգիթյան
Arena բլից
17:00 Մարտ 23 2021
ArenaNews.am կայքը շարունակում է բարի ավանդույթներն՝ այս անգամ բլից հարցազրույց անցկացնելով դերասան Էդգար Իգիթյանի հետ: ...
ARENA-բլից.   Աղասն անկեղծանում է` ե՞րբ է պետք տղամարդուն ուս արտասվելու համար, ո՞վ է հումորի պապան և որ՞ն է իր լսած ամենատափակ անկեդոտը (լուսանկարներ)
Arena բլից
11:21 Մարտ 22 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է սթենդ ափեր Աղաս Մանուկյանը: ...
ARENA բլից. Եթե աղջկա սիրտը դրանով պետք է գրավես, ուրեմն այդ աղջիկն առնվազն անխելք է. Սիսիան Սեփանյան (լուսանկարներ)
Arena բլից
12:05 Մարտ 20 2021
Arenanews.am կայքը շարունակում է բլից հարցազրույցների շարքն՝ այս անգամ հարցերն ուղղելով դերասան Սիսիան Սեփանյանին: ...
ARENA- բլից. «Բա ինձ որ նստացնեն, բալիկիս ով պահի». Նաիրա Մովսիսյան
Arena բլից
20:05 Մարտ 19 2021
ArenaNews.am կայքի ավանդական շարքում այս անգամ բլիցել է դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: –Նաիրա, սկսեցինք, Ո՞նց խելքի բերենք լողազգեստից կաշկանդվող ու ոտքից … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test