2017 թվին դեռ մեզանից շատերը ծիծաղում են հայերեն կրկնօրինակված Բրեյքինգ Բեդի ու ԳօԹի վրա

17:15 Օգոստոս 22 2017
*
Կրթություն
2017 թվին դեռ մեզանից շատերը ծիծաղում են հայերեն կրկնօրինակված Բրեյքինգ Բեդի ու ԳօԹի վրա

Լեզվի մասին, ուրեմն: [Չնայած բոլոր կարևոր մտքերը էս ընթացքում արդեն, կարծես, արտահայտվել են, բայց դե]

2017 թիվն ա՝ երրորդ հազարամյակ, իսկ մեզանի շատերը ծիծաղում են հայերեն կրկնօրինակված Բրեյքինգ Բեդի ու ԳօԹի վրա (ուղղակի որովհետև հայերեն ա), իսկ մեզանից ուրիշ շատերը ծամածռվում են, երբ գրական գործում նկատում են խոսակցական լեզու (որովհետև՝ բա մեր ոսկեղենիկը՜):

Առաջին խումբը 90-ականների սկզբին մի քանի ապուշ նորաստեղծ բառ ա տեսել բառարաններում ու հայոցի քննություններում (հիշում եմ ագեվազն ու զրնգոնը, մնացած շատերը ուղղակի պարոդիա են, որին շատերը սիրով հավատում են) ու հիմա իրանց թվում ա, որ ֆեյսբուքը չի կարա հայերեն լինի, համակարգիչն էլ տուֆտա բառ ա, ու որ հայերենը ընդհանրապես անմրցունակ ա (ու մեծապես գրում են տրանսլիտով, որտև «չեն ուզում սխալ հայերեն գրեն», տես՝ ալարում են հայերեն գրել սովորել):

Երկրորդ խումբը ապրում ա ինչ-որ քարացած իրականության մեջ, որտեղ պետք ա անտեսել լեզվի ցանկացած զարգացում, այդ թվում խոսակցականի հետ շփման միջոցով: Իրանք կարծում են, որ եթե գրականություն ա, կամ կինո, ուրեմն պետք է հնչի միայն խիստ գրական, խիստ ոսկեղենիկ: Մի քանի տարի առաջ մի քննարկման ժամանակ (որտեղ ես պաշտպանում էի ԵՐԵՎԱՆի՝ մարդկանց, այլ ոչ թե դարերի խորքի լեզվով գրելու իրավունքը) տենց մի հնադարի ասեցի՝ բա ինչի՞ չորրորդ դարի հայերենով չեք խոսում/գրում:

Սենց խառը մտքեր:

Լավ ա գոնե ինչ-որ քննարկում ա ծավալվել վերջապես:

Չնայած՝ երևի ոչ մի բանի էլ չբերի:

Հեղ.՝ Արտավազդ Եղիազարյան

Հարակից նյութեր

«Հիմա կարևոր ա, որ հասցեական հասկանան՝ ով պիտի վեր կենա ու քայլի, իսկ ով հանգիստ նստի իր տեղը»
Կրթություն
22:30 Փետրվար 20 2019
«Հիմա կարևոր ա, որ հասցեական հասկանան՝ ով պիտի վեր կենա ու քայլի, իսկ ով հանգիստ նստի իր տեղը» ...
Ինչպե՞ս են Տիբեթում դաստիարակում երեխաներին
Կրթություն
10:49 Ապրիլ 03 2018
Տիբեթում համոզված են, որ երեխաների դաստիարակությամբ պետք է զբաղվել մինչև նրա 15 տարեկանը ...
Ինչպես են վիրավորվում կենդանակեպի տարբեր նշանները
Կրթություն
14:00 Փետրվար 12 2018
Ինչպես են վիրավորվում կենդանակեպի տարբեր նշանները ...
Շիկահեր ամերիկուհին վարսերը մուգ գույնի է ներկել, որպեսզի աշխատավայրում իրեն լուրջ ընդունեն
Կրթություն
17:30 Սեպտեմբեր 16 2017
Թխահեր լինելն օգնում է ինձ փոքր-ինչ ավելի մեծ երևալ: ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test