Ապրիլի 16-ին առաջին անգամ կնշվի Հայ կինոյի օրը

11:12 Ապրիլ 15 2020
*
Արվեստ
Ապրիլի 16-ին առաջին անգամ կնշվի Հայ կինոյի օրը

Այս տարի առաջին անգամ ապրիլի 16-ին Հայաստանում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը: Ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն հայկական կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր։

Այս մասին տեղեկացրին Հայաստանի ազգային կինոակադեմիայից։

«Շնորհավորում ենք կինոինդուստրիայի աշխատակիցներին, հայ մշակութասեր հանրությանը, հատկապես՝ կինոարվեստը գնահատող և արժևորող բոլոր մարդկանց:

Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության, Հայաստանի ազգային կինոակադեմիայի, պրոֆեսիոնալ գիլդիաների ներկայացուցիչների, ինչպես նաև կինոյի ոլորտի այլ գործիչների և կազմակերպությունների նախաձեռնությամբ կյանքի կոչվեց  այս հրաշալի գաղափարը՝ դառնալով նրանց բոլորի ջանքերի և նպատակային պայքարի տրամաբանական ավարտը:

Այս տարի առաջին անգամ մեր երկրում պաշտոնապես առանձին կնշվի հայկական կինոյի օրը:

Ապրիլի 16-ին հայկական հեռուստաեթերով կհեռարձակվեն մեր կինոժառանգության լավագույն նմուշները՝ տարբեր շրջաններում ստեղծված հայկական ֆիլմեր, որոնք մեր ինքնության, բնավորության, ապրելակերպի արտացոլումն են: Այդ օրը հեռուստադիտողները հնարավորություն կունենան վայելելու սիրված կինոֆիլմերի մի իրական հրավառություն, դիտելու առանձին հաղորդումներ հայ մշակույթում կարևոր տեղ գրավող կինոարվեստի մասին, ինչպես նաև հատուկ այդ օրվա համար պատրաստված՝ հայկական կինոյի օրվան նվիրված տեղեկատվական հոլովակը:

Հայ կինոյի օրը նոր խթան կդառնա կինոյի դերի կարևորման համար, ինչն էլ իր հերթին ավելի լայն հնարավորություններ կբացի արվեստի թերևս ամենամասսայական ճյուղի էլ ավելի հանրայնացման, կինոգործիչների առավել մոտիվացման և մեր երկրում հայ կինոյի հետագա զարգացման ու բարգավաճման համար: Այսօր մեր կողքին ապրում և ստեղծագործում են տաղանդավոր կինոռեժիսորներ, կինոօպերատորներ, դերասաններ ու ոլորտի այլ մասնագետներ, ում  ստեղծած աշխատանքները մասնակցում են միջազգային բազմաթիվ հեղինակավոր կինոփառատոների և արժանանում մրցանակների:

Նոր իրողությունը կդառնա նաև նոր ճանապարհի սկիզբ՝ ուղղված հայկական կինոյի հանրայնացմանը:

Ամբողջ աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի այս օրերին ամենուր հնչում են տանը մնալու հորդորներ և դա ամենևին չի խանգարի մարդկանց մոտ լինել մշակույթին: Չափազանց ակտուալ ՄՆԱ ՏԱՆԸ  հորդորը լիովին համահունչ է ապրիլի 16-ի օրվա խորհրդին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հարակից նյութեր

Կոմիտասի մասին «Սողոմոնի երգերը» ֆիլմը հայտնվել է «Օսկարի» երկար ցանկում
Արվեստ
16:17 Հունվար 29 2021
Ռեժիսոր Արման Նշանյանի «Սողոմոնի երգերը» («Songs of Solomon») ֆիլմը ներառվել է «Օսկարի» երկար ցանկում։ Փետրվարի 9-ին կհայտարարվի 15 ֆիլմից բաղկացած … ...
«Ինքս արտասվել եմ նկարահանումներին, բայց մեր նպատակը դիտողից արցունքներ կորզելը չէ». Արշո Հարությունյան
Արվեստ
17:37 Հունվար 17 2021
Ավելի քան 68 անգամ բեմ բարձրացած «Հարսանիք թիկունքում» ներկայացումն էկրանավորվել է, հունվարի 28-ից այն արդեն հնարավոր կլինի դիտել բոլոր կինոթատրոններում. … ...
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, անցած տարվա կորուստների մասին
Արվեստ
11:23 Սեպտեմբեր 07 2020
«Նեղություններից հետո պետք է կոփվենք». Աննա Էլբակյանը` իր 57-ամյակին թոռնիկների անակնկալի, երիտասարդ մնալու գաղտնիքի և անցած տարվա կորուստների մասին ...
«Այս աշխարհի խնդիրն այն է, որ դաստիարակված մարդիկ լի են կասկածներով, իսկ ապուշները՝ ինքնավստահությամբ». Չարլզ Բուկովսկի
Արվեստ
19:42 Հուլիս 05 2020
Բուկովսկին գրում էր՝ ոգեշնչվելով իր հայրենի քաղաքի՝ Լոս Անջելեսի սոցիալական, մշակութային և տնտեսական միջավայրից։ Նրա աշխատանքները արտացոլում են աղքատ ամերիկացիների … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test