«5 օր ոստիկանությունում եմ եղել, հետո վերցրել են անձնագիրս ու չեմ կարողանում վերադառնալ Հայաստան»․ Լիլի Սարգսյան

15:57 Մայիս 06 2020
*
Նորաձևություն
«5 օր ոստիկանությունում եմ եղել, հետո վերցրել են անձնագիրս ու չեմ կարողանում վերադառնալ Հայաստան»․ Լիլի Սարգսյան

Tert.am Life-ը գրում է․ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյան ավելի քան երկու ամիս է՝ Դուբայում է և չի կարողանում վերադառնալ Հայաստան։ Բացի արտակարգ դրության սահմանափակումները, մոդելը մոտ երկու շաբաթ է՝ անձնագիր չունի։

Լիլին Tert.am Life-ին հայտնել է, որ իր անձնագիրը վերցրել են Դուբայի ոստիկանությունում, որտեղ հայտնվել է, իր խոսքով, շատ պատահական։

«Ես ու ընկերուհիս մոտ երկու ամիս է՝ չենք կարողանում վերադառնալ։ Այս ամենից բացի նաև այլ խնդիրների առաջ կանգնեցինք։

Լիլի Սարգսյան

Հրավիրված էինք երեկույթի, որտեղ ընդամենը 10 րոպե ենք գտնվել, ինչից հետո ոստիկանության բաժանմունքից եկան և մի շարք մեղադրանքների, այդ թվում՝ կարանտինի ընթացքում հավաք կազմակերպելու համար բոլորիս տարան ոստիկանության բաժանմունք։

Թմրանյութերի օգտագործման կասկածանքով բոլոր ներկաներին պետք է ստուգեին։ Բոլորին բաց էին թողել, մեզ՝ ոչ, չնայած մենք ևս նման բան չէինք օգտագործել։

Ավելի ուշ, ՀՀ հյուպատոսության միջնորդությամբ մեզ ևս բաց թողեցին»,- պատմեց Լիլին՝ հավելելով, որ հինգ օր ստիպված են եղել անցկացնել ծայրաստիճան վատ ու ցուրտ պայմաններում։

Գեղեցկուհու տիտղոսակիրը պատմեց, որ դժվարություններն այդքանով չեն ավարտվել, քանի որ ոստիկանությունը հրաժարվել է վերադարձնել իրենց անձնագրերը։

Լիլի Սարգսյան

«Այս պահին ՀՀ հյուպատոսության ներկայացուցիչները զբաղվում են, որպեսզի մեր անձնագրերը վերադարձնեն։ Մնալով առանց անձնագիր՝ չէինք կարողանում անգամ հյուրանոց գտնել, բոլոր տեղերում գրանցման համար անձը հաստատող փաստաթուղթ էին պահանջում։

Հյուպատոսության միջնորդությամբ կարողացանք տեղավորվել հյուրանոցում։ Այս ամբողջ ընթացքում մենք այստեղ ենք գտնվում մեր միջոցներով»,- ասաց Լիլին։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հարակից նյութեր

Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ
Նորաձևություն
12:14 Սեպտեմբեր 20 2020
Արտառոց դեպք․ Վարժեցված կատուն թմրանյութեր ու հեռախոսաքարտեր է տարել Սևանի գաղութ ...
«Շատ թանկ զգեստներ կան, որոնք իմ ճաշակով չեն». Իրինա Այվազյանի ամենաթանկ ու ամենաէժան գնումները
Նորաձևություն
19:09 Օգոստոս 27 2020
Հայտնի մարդկանց ոճն ու սիրելի իրերը ներկայացնող շարքի շրջանակում Tert.am Life-ը ներկայացնում է դերասանուհի Իրինա Այվազյանին: Իրինայի խոսքով` առօրյայում կրում է … ...
«Իմ ճանաչումը թույլ է տվել, որ մարդիկ աչք փակեն վիտիլինգոյի վրա ու տեսնեն ներքին արժեքներս». «Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանը` նոր ֆոտոշարքի և իրեն ինքնավստահ ու կայացած զգալու մասին
Նորաձևություն
16:57 Օգոստոս 25 2020
«Միսս աշխարհ Արմենիա 2019» Լիանա Ոսկերչյանն օրերս նոր լուսանկարահանման է մասնակցել: Tert.am Life-ի հետ զրույցում Լիանան ասաց, որ լուսանկարների հեղինակն Ավետ … ...
Առնետի և դևի խառնուրդ. համացանցը քննարկում է Chanel-ի մոդելի արտաքինը
Նորաձևություն
21:28 Հուլիս 31 2020
Chanel նորաձևության տան նոր մոդել Մոլլի Բեյրը համացանցում առաջացրել է իրարանցում: Միջազգային ԶԼՄ-ները և օգտատերերը քննարկում են աղջկա ոչ ստանդարտ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test