Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան

19:51 Ապրիլ 29 2021
*
Խոհանոց
Պատրաստում ենք շոկոլադե ֆոնդան

Ֆոնդանը շատ պարզ ու արագ պատրաստվող ուտեստ է եւ որոշակիորեն նման է մաֆիններին։

Շոկոլադե ֆոնդանն այսօր լայնորեն տարածված է ամբողջ աշխարհում եւ աղանդերի բավականին մեծ պահանջարկ վայելող մի տեսակ է։

Ֆոնդանը ֆրանսիական խոհանոցին բնորոշ մի ուտեստ է, որը բավականին նուրբ համ եւ բույր ունի։

Ճիշտ պատրաստելու դեպքում կարելի է շատ փխրուն մի աղանդեր ստանալ, որն ասես, բերանում հալվում է։

Ֆոնդանը մատուցվում է կրեմով, կարամելով, թարմ հատապտուղներով եւ իհարկե, պաղպակով։

Պատրաստման համար անհրաժեշտ է. 100-150գր. դառը շոկոլադ, երկու թեյի գդալ կակաոյի փոշի, 40գր. կարագ, մեկ ճաշի գդալ ընկույզով եւ շոկոլադով կարագ (օրինակ, Նուտելա), երկու ձու, երկու ճաշի գդալ ալյուր, 5գր փխրեցուցիչ, 50գր. շաքարի փոշի, մի քիչ աղ եւ վանիլային պաղպաղակ՝ մատուցման համար։

Դառը շոկոլադը պետք է ոչ մեծ կտորներով մանրացնել եւ Նուտելայի ու կարագի հետ միասին տաքացնել. անհրաժեշտ է անընդհատ խառնել՝ միատարր զանգված ստանալու համար։

Հաջորդ քայլով առանձին ամանի մեջ պետք է հարել ձուն, շաքարի եւ կակաոյի փոշին, ինչպես նաեւ ալյուրը, աղն ու փխրեցուցիչը։

Ստացված զանգվածը մի լավ խառնելուց հետո, այն պետք է ավելացնել մի փոքր սառեցված շոկոլադի մեջ եւ ստացված խմորանման զանգվածը լցնել կեքսի համար նախատեսված տարաների մեջ։

Տարաներն արդեն կարելի է դնել 200 աստիճան ջերմաստիճանով տաքացրած ջեռոցի մեջ եւ եփել 7-8 րոպե։

Հարակից նյութեր

Ռուս կնոջը զարմացրել է մեքսիկացիների տարօրինակ ճաշակը
Խոհանոց
00:27 Սեպտեմբեր 26 2022
Ծնունդով Մագադանից ռուս կինը, ով տեղափոխվել է Մեքսիկա, զարմացել է տեղի երեխաների և մեծահասակների համային տարօրինակ նախասիրություններով։ Նա Lenta.ru-ին պատմել … ...
Այս տորթի կողքով անտարբեր անցնել չես կարող. նրբահամ և բերանում հալչող տորթ
Խոհանոց
13:22 Սեպտեմբեր 03 2021
Բաղադրությունը 80 գ ալյուր 20 գ կակաոյի փոշի 3 ձվի դեղնուց 1/4 թեյի գդալ խմորի սոդա 1/2 թեյի գդալ փխրեցուցիչ … ...
Ինչպես եփել եգիպտացորենը, որ ստացվի համեղ, ինչպիսին լողափերում են վաճառում (տեսանյութ)
Խոհանոց
17:03 Հուլիս 23 2021
Եգիպտացորենի մատղաշ հատիկները եգիպտացորենի հիմնական համն են ապահովում: Եգիպտացորենը հասանելի է համարյա ողջ տարին, սակայն մատղաշն ու հյութալիների սեզոնը օգոստոս … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test