Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի

20:02 Ապրիլ 16 2024
*
Նորություններ
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի

Իրանի քաղաքականությունը խարսխված է բարեկամության և խաղաղության առանցքի վրա, ուստի, տարածաշրջանին և ամբողջ աշխարհին ուղղված իրանական ուղերձը բոլոր ազգերի համար խաղաղության ու անվտանգության և առաջընթացի մասին է։ Հարևանության քաղաքականությունը Իրանի գլխավոր առաջնահերթություններից է, և Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ կարծիքը մամուլի ասուլիսում հայտնեց Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը` մասնավորապես Ադրբեջանի ագրեսիվ հռետորաբանությանն ու Հայաստանի հետ սահմանին պարբերաբար սադրանքներ նախաձեռնելու Բաքվի վարքագծին, Սոբհանին ընդգծեց, որ պատերազմներով խնդիրները չեն լուծվում։

«Բազմիցս մեր դժգոհությունն ենք արտահայտել Հարավային Կովկասում լարվածության աճի կապակցությամբ, ինչից տուժում են բոլոր ժողովուրդները։ Իրանը երկու կողմերին կոչ է անում ցուցաբերել զսպվածություն և շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված երկխոսությունը։ Գտնում ենք, որ լարվածությունը նվազեցնելու կարևոր գործոն է դիվանագիտությունը, ինչպես նաև հարգանքը երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության սկզբունքների նկատմամբ։ Խնդիրները հնարավոր է լուծել դիվանագիտական ջանքերի ու երկխոսության միջոցով»,- ասաց Իրանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրեց, որ Իրանի համար կարմիր գծերը տակավին նույնն են, և այդ հարցում Թեհրանի դիրքորոշումներում որևէ բան չի փոխվել։ Իրանը կտրականապես դեմ է Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական փոփոխություններին, երկրների միջազգայնորեն ընդունված սահմանների փոփոխություններին։

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ Իսրայելը երկար տարիներ զինում է Ադրբեջանին՝ դեսպանը մեղադրեց Իսրայելին տարածաշրջանը միլիտարիզացնելու և Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու մեջ։

Հարակից նյութեր

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ, վեց տուժած
Նորություններ
20:47 Ապրիլ 27 2024
Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս … ...
Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Նորություններ
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Նորություններ
13:43 Ապրիլ 27 2024
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված … ...
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ
Նորություններ
18:26 Ապրիլ 24 2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test