«Նա, ով ամբողջ օրն աշխատում է, փող աշխատելու ժամանակ չի ունենա». 20 արտահայտություն, որ պետք է ամեն օր վերընթերցել

15:30 Դեկտեմբեր 02 2017
*
Հոգեբանություն
«Նա, ով ամբողջ օրն աշխատում է, փող աշխատելու ժամանակ չի ունենա». 20 արտահայտություն, որ պետք է ամեն օր վերընթերցել

1. «Նա, ով օրվա 2/3-րդն իր համար չի օգտագործում, պետք է ստրուկ կոչվի». Ֆրիդրիխ Նիցշե

2. «Իմաստ չունի խելացի մարդկանց աշխատանքի ընդունել ու հետո նրանց ցուցումներ տալ, թե ինչ ու ինչպես անել: Մենք վարձում ենք խելացի մարդկանց, որպեսզի նրանք ասեն, թե մենք ինչ անենք». Սթիվ Ջոբս

3. «Նա, ով ուզում է իր աշխատանքի պտուղները միանգամից տեսնել, պետք է կոշկակար դառնա». Ալբերտ Էյնշտեյն

4. «Միշտ ընտրեք ամենաբարդ ճանապարհը: Այդ ճանապարհին դուք մրցակիցներ չեք ունենա». Շառլ դը Գոլ

5. «Ուշացումով ընդունված ճիշտ որոշումը սխալ որոշում է». Լի Յակոկկա

6. «Եթե դուք համարում եք, որ սովորելը թանկ արժե, փորձեք իմանալ, թե որքան արժե անկիրթ լինելը»։

7. «Եթե կյանքում ձեր միակ նպատակը հարստանալն է, այն երբեք իրականություն չի դառնա». Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

8. «Փողը ձեզ երջանիկ չի դարձնի: Հիմա ես 50 մլն դոլար փող ունեմ և նույնքան երջանիկ եմ, որքան այն ժամանակ, երբ ունեի 48 միլիոն». Առնոլդ Շվարցենեգեր

9. «Մարդիկ չեն ուզում հարուստ լինել. մարդիկ ուզում են ուրիշներից հարուստ լինել». Ջոն Սթյուարտ Միլ

10. «Մի ասա, որ աշխատում ես, ցույց տուր, թե որքան ես վաստակել». Թոմաս Ռոբերտ Դյուար

11. «Նա, ով ամբողջ օրն աշխատում է, փող աշխատելու ժամանակ չի ունենա». Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

12. «Հաջողության բանաձևը. սովորեք, քանի դեռ մյուսները քնած են: Աշխատեք, քանի դեռ մյուսներն անգործ թրև են գալիս: Եվ երազեք, քանի դեռ ուրիշները միայն ցանկանում են». Վիլյամ Ա. Ուարդ

13. «Վաղուց հայտնի է, որ մարդկանց 20%-ն անում է 80%-ի գործը: Վերջերս պարզվել է, որ մարդկանց 80%-ը համարում է, որ իրենք մտնում են այդ 20%-ի մեջ»:

14. «Մարդկանց համոզել ձեռք բերել այն, ինչ իրենց պետք չի, այն փողով, որը նրանք չունեն, որպեսզի տպավորություն գործեն մարդկանց վրա, ովքեր թքած ունեն դրա վրա, խարդախություն է, որի իրականացումն այսօր վիրտուոզ կատարելության է հասել». Վիկտոր Պապանեկ

15. «Ինչպիսին էլ որ լինի ձեր նպատակը, կարող եք այն իրականացնել, եթե միայն շատ աշխատեք». Օփրա Ուինֆրի

16. «Ես կնախընտրեի 100 մարդու ջանքերի 1%-ի չափով եկամուտ ստանալ, քան սեփական ջանքերի 100%-ի չափով»

17. «Շուկաներն անկայուն են: Ներդրեք ինքներդ Ձեր մեջ». Միխայիլ Բարշևսկի

18. «Կարևոր չէ, թե ինչ եք դուք մտածում, կարո՞ղ եք, թե՞ ոչ: Միևնույն է, դուք ճիշտ եք». Հենրի Ֆորդ

19. «Դուք ամեն ինչ կունենաք, եթե չմտահոգվեք այն մասին, թե ում կհասնի Ձեր վաստակի պարգևը». Բենջամին Ֆրանկլին

20. «Ես ավելի շուտ աշխատանքի կընդունեի էնտուզիազմ ունեցող մարդուն, քան նրան, ով ամեն ինչ գիտի». Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Աղբյուրը՝ 168.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Հոգեբանություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
Հոգեբանը նշել է ամուսնության ամենահարմար տարիքը
Հոգեբանություն
19:02 Փետրվար 21 2021
Ընտանեկան հոգեբան Նատալյա Պանֆիլովան նշել է կանանց այն տարիքը, որն ամենահարմարն է ամուսնության համար։ Փորձագետի կարծիքով՝ ամուսնանալալու համար չարժե շտապել, … ...
Ի՞նչ է սթրեսը և ինչ հետևանքների է հանգեցնում. պարզաբանում են  մասնագետները
Հոգեբանություն
21:30 Հոկտեմբեր 22 2019
Գիտություն հոգու, գիտակցության ու վարքի մասին կամ պարզապես մեկ բառով՝ հոգեբանություն: 21-րդ դարում, երբ սթրեսներն ու դեպրեսիան իսկական չարիք են … ...
Հեշտ ծննդաբերելու համար անհրաժեշտ է․․․ Գինեկոլոգը բացահայտել է գաղտնիքը
Հոգեբանություն
21:00 Սեպտեմբեր 05 2019
Հեշտ ծննդաբերելու համար անհրաժեշտ է․․․ Գինեկոլոգը բացահայտել է գաղտնիքը ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test