Հեքիաթ, որը հրատապ պետք է կարդան ՀՀ նախագահն ու վարչապետը

11:00 Հունվար 18 2018
*
Կրթություն
Հեքիաթ, որը հրատապ պետք է կարդան ՀՀ նախագահն ու վարչապետը

Ծանր հարկեր 

Թարվիզ քաղքին մեջը կապրեին թագավորն ու  իրա լալա-վազիրները: Մի քանի վախտ անցնելեն ետև թագավորը սինոդի վախտ լալա-վազիրներին կըսե. – Լալա-վազիր, ախըր մենք ըսման թախտը նստելով քաղքի դրութենը չենք իմանա:

-Բը ի՞նչ էնենք:

-Ի՞նչ էնենք, ելլենք դարվեշի ղըլըղը հագնինք, ընկնինք գեղերը, էս կողմ, էն կոմղ ման գանք, իմանանք մեր աշխըրի դրութենը:

Դարվեշ դառցան, հեծան ձիերը, ընկան գեղերը:

Է՛ս գեղեն էն գեղը, էս քաղքեն էն քաղաքը ման էկան, օրվան մեկը ցորեկվա շոքին հասան մե բաղի: Իրանք է շատ ծառավ էին: Կանչին բաղպանճուն, ջուր ուզեցին: Բաղպանճին գնաց ջրի տեղը էրկու հատ նուռ բերեց, մեկը կիսեց, ջուրը քամեց, տվավ էրկուսը խմեցին, մե նռի ջուրը չկրցան խմեն:

Մեկել նուռը տարան, գնացին: Եփ օր բաղպանճու  քովեն հեռեցան, թագավորը վազիրին ըսավ. –Դու տեսա՞ր ինչ էղավ: Մե նռի ջուրը էրկուսըս չկրցանք խմենք: Բը էդ բաղեն ինչքա՞ն օքուտ կը քաշե բաղպանճին:

– Ի՞նչ  էնենք, աշխատել է , ունի:

Թագավորն ըսավ.-Ես մինչի հիմի հարկեր չեմ դրե ըդոնց վրեն:

Գնաց պալատը, հարկերն ավելացրավ, երկիրը քցեց նեղ դրության մեջ: Անցավ մե  էրկու-իրեք տարի, թագավորը նորեն ելավ, ընկավ գեղերն ու քաղաքները, վերջը էկավ բաղի քովը, նորեն ջուր ուզեց: Բաղպանճին գնաց շատ չարչըրվավ, չկրցավ նուռ գտներ, օր բերեր ջուր խմցներ: Դառցավ էկավ դարվեշների քովը, բերավ մի հին նուռ, օր չորցել էր. քամե՞ց, քամե՞ց, բան դուս չէկավ: Թագավորը հարցրավ.- Այ մարթ, էրկու իրեք տարի առաջ էկա էս բաղը, ջուր ուզեցի. դու բերեցիր մե նռով էրկու հոգի կշտացուցիր: Հիմի սաղ բաղեն մեզի ընչի՞ չը կրցավ ջուր խմցներ:

-է՜յ,- ըսավ,- դարվեշ բաբա, քու հերըդ օրհնըվի, մեր թագավորը էման բանըմ չէրավ, օր բաղը բաղպանճին տիրեր, խնամեր, օր շատ բան էղնիր:

-Ի՞նչ էրավ թագավորը,- հարցուց դարվեշը:

-Ի՞նչու պըտի էներ, հարկերը էնքան դրեց, օր  չկրցանք տկեն դուս  գայինք, բաղին էլ չաշխատանք, գնաց, չորցավ:

Նորեն թագավորը գնաց թախտը, հարկերը բաշխեց, երկիրը խաղաղացավ, հարստացավ:

Աղբյուրը՝ serials.flib.sci.am

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test