ARENA էքսկլյուզիվ. «Շանթ Պրեմիումը» և «Շանթ Մյուզիքը» գրպանում. հարկավոր է միայն բեռնել դեռևս անվճար հավելվածը (տեսանյութ)

17:00 Նոյեմբեր 22 2022
*
Նորություններ
ARENA էքսկլյուզիվ. «Շանթ Պրեմիումը» և «Շանթ  Մյուզիքը» գրպանում. հարկավոր է միայն բեռնել դեռևս անվճար հավելվածը (տեսանյութ)

Եթե ունեք ինտերնետ, հեռախոս կամ պլանշետ և որևէ հաղորդում դիտելու ցանկություն, ապա դա այլևս հասանելի է ցանկացած պահի և ցանկացած վայրում: Դեռ ավելին, Դուք այն կարող եք դիտել առանց գովազդային ընդհատումների ու բոլորից շուտ:

Եվ այսպես, «Շանթ»  հեռուստաընկերությունը գործարկել է խոստացած` «ARM TVs» հավելվածը, որը թույլ կտա հետևել «Շանթ Պրեմիում»-ի կողմից եթեր հեռարձակվող ցանկացած հաղորդման:

Այսուհետ լրահոսին, նախագծերին ու սերիալներին հետևելու համար կարիք չկա մնալ տանը ու ժամեր անկացնել հեռուստացույցի առաջ: Մատչելի ու ժամանակակից այս լուծման  միջոցով ոչ թե Դուք եք գնում տեղեկատվությանն ընդառաջ, այլ կրում ենք այն Ձեզ մոտ՝ սմարթֆոններում ու պլանշետներում:

ՊԱՐԶ ՄԵԽԱՆԻԶՄ՝

Տեղեկատվություն  Հավելված  Ինտերնետ — Սմարթֆոն

Կարճ ասած՝ այնտեղ, որտեղ հասանելի է ինտերնետ կապը, հասանելի կլինեն նաև «Շանթ Պրեմիում»-ն ու «Շանթ Մյուզիք»-ը:

Ավելին, ինչպես խոստանում են հեռուստաընկերությունից, շուտով այս ալիքներին կմիանան նաև թեմատիկ 3 այլ ալիքներ՝ «Շանթ Քոմեդի» , «Շանթ սերիալ» և «Շանթ նյուզ»:

Այս երեք ալիքները կմատուցեն տեղեկատվություն՝ ըստ լսարանի ճաշակի ու հետաքրքրությունների:  «Շանթ Քոմեդին» և «Շանթ սերիալը» կցուցադրեն հին ու նոր սիրված հումորային հաղորդումներ ու սերիալներ: Դե իսկ «Շանթ նյուզ»-ը հեռուստադիտողին կմացուցի օպերատիվ ու բազմակողմանի տեղեկատվություն:

Թեպետ հավելվածն այս պահին հասանելի է միայն սմարթֆոնների ու պլանշետների համար, հեռուստաընկերությունը խոստանում է հաշված օրերի ընթացքում այն հասանելի դարձնել նաև Android ծրագրով աշխատող սմարթ հեռուսատցույցների  ու TV Box-երի համար:

Թեպետ մինչ այդ էլ կարելի է հեռախոսից միացված հավելվածը տեղափոխել սմարթ հեռուստացույցի էկրան: Եվ այսպես, քանի որ հավելվածը համատեղելի է  air play և chrome cast համակարգերի հետ, հնարավոր է օրինակ iPhone հեռախոսով միացված հավելվածից «Շանթ Պրեմիումով» հեռարձակվող հաղորդումը տեղափոխել հեռուստացույցի էկրանին:

Մի խոսքով՝ ստացվում է տեղեկատվության և ժամանցի «շուրջերկրյա» ճանապարհորդություն.

Սմարթֆոն  Ինտերնետ  — Հավելված  — Հեռուստացույց

Վերջում հիշեցնենք, որ դեռևս անվճար այս հնարավորությունից օգտվելու համար հեռուստադիտողից ընդամենը պահանջվում է  ներբեռնել հավելվածը, որը հասանելի է՝ ARM TVs,  Shant,  Shant tv,  Shant premium,  Armenian channels անուններով ու հետևի հրահանգներին:

 Arenanews.am

Հարակից նյութեր

«Հայաստանում թվային գովազդը էժան է և սա խնդիր է». Յանա Յանիկյան
Նորություններ
01:37 Ապրիլ 02 2024
Լրատվական կայքերում գովազդների տեղադրման կանոնները փոքր-ինչ փոխվել են։ Խոսքը մասնավորապես բաներային գովազդների մասին է։ Եթե 7-8 տարի առաջ բաների գովազդի … ...
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Նորություններ
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
«Շանթ» հեռուստաընկերությունը մեկնարկել է հատուկ առաջարկ երաժշտություն սիրողների համար՝ «Շանթ մյուզիք» (տեսանյութ)
Նորություններ
17:00 Նոյեմբեր 30 2022
Հայկական հեռուստաեթերում նեղ մասնագիտացված հեռուստաընկերություններ ստեղծելու առաջին լուրջ քայլերն են արվում: ...
Ներկայացվել է iPhone 14 Pro-ի նոր գործառույթը
Նորություններ
10:29 Օգոստոս 06 2022
9to5mac-ի լրագրողները նկարագրել են Apple-ի նոր սերնդի հեռախոսի հիմնական հատկանիշներից մեկը։ Այս մասին հայտնում է լրատվամիջոցի կայքը, փոխանցում է Lenta.ru-ն։ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024

Test