Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման փորձ

20:49 Հունվար 16 2021
*
Նորություններ
Առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման փորձ

Նորարարությունների մրցակցային հիմնադրամի երկրորդ շրջափուլի շրջանակներում Հայ-Ռուսական համալսարանում իրականացվող գենոմիկայի դրամաշնորհային ծրագրով ձեռքբերված գերժամանակակից երրորդ սերնդի սեքվենավորման սարքի (Oxford Nanopore MinION) օգնությամբ առաջին անգամ Հայաստանում կատարվել է կորոնավիրուսի սեքվենավորման նախնական փորձ։ Այս մասին տեղեկացրին ՀՌՀ մամուլի ծառայությունից։

Սեքվենավորումը ԴՆԹ հիմքերի հաջորդակաության բացահայտման գործընթացն է, որն իրականացվում է հատուկ սեքվենավորման սարքերի միջոցով։ Սեքվենավորման միջոցով գիտնականները կարող են համեմատել միևնույն գենի տարբեր ձևերի հաջորդականությունները։ Այս ձևերի մի մասը հանգեցնում են օրգանիզմի բնականոն գործունեությանը, իսկ որոշ հաջորդականություններ կարող են հանգեցնել հիվանդության։

Սեքվենավորման արդյունքում պարզ է դառնում, թե հաջորդականության որ փոփոխություններն են կապված այս կամ այն հիվանդության հետ։ Վերոնշյալ հաջողությունը հնարավոր է դարձել Հայ-Ռուսական համալսարանի Կենսաինժեներիայի, կենսաինֆորմատիկայի և մոլեկուլային կենսաբանության ամբիոնի և ՀՀ ԳԱԱ ՄԿԻ Մարդու գենոմիկայի լաբորատորիայի ու Կենսաինֆորմատիկայի գիտական խմբերի համագործակցության շնորհիվ։

Փորձերի համար անհրաժեշտ ռեակտիվների մի մասը ձեռք է բերվել Հայ-Ռուսական համալսարանի ֆինանսավորմամբ։ Առջևում նոր նմուշների կենսաինֆորմատիկ վերլուծությունն է և սեքվենավորումը։ Հետազոտություններն իրականացվում են Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի նորարարությունների մրցակցային հիմնադրամի դրամաշնորհի շրջանակներում։
Նյութի աղբյուր՝ ShantNews.am

Հարակից նյութեր

Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Նորություններ
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Նորություններ
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
Apple-ն առաջին անգամ ցուցադրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները
Նորություններ
15:14 Սեպտեմբեր 08 2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին … ...
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը
Նորություններ
17:46 Հոկտեմբեր 31 2021
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test