Ապագայի ամենապահանջված մասնագիտությունները

16:32 Մարտ 11 2021
*
Գիտություն/Տեխնիկա
Ապագայի ամենապահանջված մասնագիտությունները

Օրեցօր զարգացող աշխարհը ստիպում է մարդկանց ընտրել այնպիսի մասնագիտություններ, որոնք մոտակա տարիներին կլինեն ակտուալ և պահանջված։ Հետևաբար կփորցենք օգնել Ձեզ ճիշտ կողմնորոշվել ապագա մասնագիտության ընտրության հարցում։

1․ IT մասնագետ
Բիզնեսի, ֆինանսական համակարգերի և արդյունաբերական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց մեծանում է նորարարական ծրագրեր ստեղծելու անհրաժեշտությունն ու լավ մասնագետների պահանջը։ Ենթադրվում է, որ արդեն 2026-ին համաշխարհային շուկայում 1,2մլն նոր մասնագետի պահանջ կլինի։

2․ Թվային մարքեթինգի մասնագետ
Աշխարհը դառնում է թվային։ Օրեցօր կատարելագործվող սպառողական շուկայում թվային կոնտենտի կամ մարքեթինգի մասնագետների անսպառ պահանջ կա, ի դեպ՝ նաև ֆրիլանս։

3․ Տվյալագետ
Տվյալագիտությունը կիրառելի է առողջապահության, գյուղատնտեսության, բանկային և մի շարք այլ ոլորտներում։
Տվյալագետը, օգտագործելով մաթեմատիկական, վիճակագրական մեթոդները և ալգորիթմները, տվյալների հիման վրա բացահայտում է օրինաչափություններ և իրականացնում կանխատեսումներ, որոնք անմիջականորեն կարող են օգտագործվել պրակտիկայում և բիզնեսում:
Այս մասնագիտությունն այսօր արդեն իսկ խիստ պահանջված է և ակտուալ։

4․ 3D տպագրության տեխնոլոգիա
Այս նոր տեխնոլոգիան գնալով լայն տարածում է ստանում և օգտագործվում է «նախատիպեր» ստեղծելու և վաճառքի համար: 3D տպագրությունն ավելի լայնորեն կիրառվում է կենսաբժշկական, ավիացիոն, ավտոմոբիլային արդյունաբերության և շատ այլ ոլորտներում:

5․ Քամու և արևային էներգիայի մասնագետ
Կլիմայի փոփոխությանը համընթաց մեծանում է մաքուր էներգիայի ստեղծման անհրաժեշտությունը։ Քամու և արևային էներգիան մարդկության ապագան են թե՛ կլիմայի պահպանման և թե՛ գումար խնայելու տեսանկյունից։

6․ Կիբերանվտանգության մասնագետ
ՏՏ անվտանգությունը համակարգչային համակարգերի պաշտպանությունն է։
Կիբերանվտանգության դաշտը դառնում է առավել կարևոր համակարգչային համակարգերի՝ ինտերնետից կախվածությունը մեծացնելու պատճառով, սմարթֆոնների, հեռուստացույցների և այլ սարքավորումների աճի շնորհիվ:

7․ IT բժիշկ
Մասնագետ, որը կատարյալ տիրապետում է բժշկությանն ու ծրագրավորմանը։ Մոտ ժամանակներում հիվանդն այլևս կարիք չի ունենա հասնել հիվանդանոց և սպասել։ Ցանկացած անձ կկարողանա online համակարգով պատմել ինքնազգացողության մասին և անմիջապես ստանալ թե՛ բժկի խորհրդատվություն և թե՛ անհրաժեշտ դեղեր։

8․ Ֆիզիոթերապևտ
Կյանքի որակի զգալի փոփոխման արդյունքում մեծանում է պրոֆեսիոնալ ֆիզիոթերապևտների պահանջը։ Անընդհատ լարված և նստակյաց աշխատանքից հետո շատերն են զգում մասնագիտական մերսման կարիք։

Իսկ ապագայի 2 հետաքրքիր մասնագիտություններից նշենք՝

9․ Տիեզերական տուրիզմի էքսկուրսավար
Մոտակա 10 տարում մեզ հաստատ պետք կլինեն էքսկուրսավարներ, որոնք կներկայացնեն տուրիստներին Տիեզերքի տեսարժան վայրերը։

10․ Թվային լեզվաբան
Ապագայի այս մասնագիտությունը մեքենայի լեզուն հասկանալի և կենդանի կդարձնի մարդկանց համար։ Թվային լեզվաբանները կաշխատեն online թարգմանիչների, որոնողական համակարգերի և այն ռոբոտների հետ, որոնք «կխոսեն» մարդկանց հետ:

Այսօր զարգացման ռիթմն ամենամեծ խնդիրներն առաջացրել է կրթական ոլորտում, քանի որ կրթական հաստատություններում դասավանդվող գիտելիքները պարբերաբար հնացած են դառնում։ Այդ իսկ պատճառով շատ կարևոր է ինքնակրթումը և ինքնազարգացումը։

Հարակից նյութեր

Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներ բջջային հավելվածների միջոցով
Գիտություն/Տեխնիկա
18:30 Նոյեմբեր 30 2022
Հավելվածներ, որոնք հնարավորություն են տալիս դիտել նորություններ և սերիալներին բջջային հավելվածների միջոցով ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Գիտություն/Տեխնիկա
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
Apple-ն առաջին անգամ ցուցադրել է iPhone 14 սերիայի նոր սմարթֆոնները
Գիտություն/Տեխնիկա
15:14 Սեպտեմբեր 08 2022
Ամերիկյան Apple ընկերությունն առաջին անգամ պաշտոնապես ցուցադրել է սմարթֆոնների նոր շարքը ՝ iPhone 14 և iPhone 14 Max։ Նորույթներն առաջին … ...
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը
Գիտություն/Տեխնիկա
17:46 Հոկտեմբեր 31 2021
DigiWeek2021 միջոցառումների շրջանակում անցկացվում է DigiТec Expo 2021-ը: Այդ մասին հայտնում է Կառավարության ֆեյսբուքյան էջը։ «Մարզահամերգային համալիրում ներկայացված են հայկական … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test