Ինչպես խուսափել օձի խայթոցից, և ինչ անել խայթոցի դեպքում

13:58 Հունիս 07 2022
*
Իմացիր ինչպես
Ինչպես խուսափել օձի խայթոցից, և ինչ անել խայթոցի դեպքում

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ եղանակի տաքացմանը զուգահեռ բարձրանում է նաև մարդկանց՝ անտառային բնակիչների հետ հանդիպելու վտանգը, այդ թվում՝ օձերի:

Հայաստանի Հանրապետությունում 2021 թվականին արձանագրվել է օձի խայթոցի 111 դեպք, որից 10.8%-ը Երևան քաղաքում, իսկ 89.2%-ը՝ մարզերում: Ամենաշատ դեպքերն արձանագրվել են Արմավիրի (25 %) և Արարատի (20 %) մարզերում։
Միաժամանակ, դեպքերի 86.5%-ն արձանագրվել է տղամարդկանց շրջանում, իսկ 13.5%-ը՝ կանանց շրջանում: Դեպքերի 91%-ը գրանցվել է մեծահասակների, իսկ 9%-ը՝ 0-18 տարեկան բնակչության շրջանում:

Օձի խայթոցից խուսափելու համար անհրաժեշտ է իմանալ մի քանի պարզ կանոն: Զով օրերին օձերը սիրում են պառկել քարերին և տաքանալ, իսկ շոգ եղանակին թաքնվում են քարերի տակ՝ ստվերում:
✅ Եթե զբոսնում եք այնպիսի վայրերով, որտեղ օձերի առկայության հավանականությունը մեծ է, հագե՛ք երկարաճիտ կոշիկներ և ոչ սանդալներ կամ կտորից կոշիկներ: Վերցրե՛ք երկար փայտ թփերը հրելու համար:
✅ Եթե տեսնում եք օձին հարձակման դիրք ընդունած, ապա կանգնե՛ք և դանդաղ հետ քաշվե՛ք:
✅ Եթե, այնուամենայնիվ, օձը խայթել է, տուժածին անհրաժեշտ է ցույց տալ շտապ բուժօգնություն: Առաջին հերթին արձակե՛ք վերնաշապիկի կոճակները, օձիքները և գոտիները, կապե՛ք կծած վերջույթը: Ձեռքի վնասվելու դեպքում այն պետք է անշարժացնել այնպես, որպեսզի քայլելիս չշարժվի: Եթե վնասվել է ոտքը, պետք է պատրաստել ինքնաշեն պատգարակ, որպեսզի ոտքը լինի բարձրացված: Խայթոցի շրջանը պետք է մշակել կալիումի պերմանգանատի լուծույթով, տուժածին որքան հնարավոր է շատ ջուր տալ, կարելի է ընդունել նաև որևէ հակահիստամինային միջոց, ապա պետք է տուժածին շտապ հասցնել մոտակա բժշկական հաստատություն, որտեղ նրան կներարկեն հակաօձային շիճուկ:

Առաջին բուժօգնության դեպքում հակացուցված է վերքից արյուն արտածծելը, խայթոցի տեղը այրելը, կամ կտրվածքներ անելը: Ալկոհոլային միջոցների օգտագործումը կտրականապես արգելվում է, քանի որ այն ուժեղացնում է օձի թույնի ներծծումը և դրա թունավոր ազդեցությունը:

Հարակից նյութեր

Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու ամենակարևոր չափանիշները
Իմացիր ինչպես
19:31 Օգոստոս 21 2023
Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու նշանակալի չափանիշներ և պատմել, թե ինչ կարող է փչացնել դրա տպավորությունը, հայտնում է OneTwoTrip-ը։ Ընկերության … ...
Անվանվել են մոծակների խայթոցից առաջացած քորից ազատվելու պարզ եղանակներ
Իմացիր ինչպես
23:03 Հունիս 09 2023
Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով, ասել է համաճարակաբան Նիկոլայ Դուբինինը։ Բժիշկը «Lente.ru»-ին … ...
Հոգեթերապևտը հայտնել է, թե քանի օր արձակուրդ է պետք մարդուն առողջ հոգեվիճակի համար
Իմացիր ինչպես
17:22 Մայիս 21 2023
Հոգեկան և նյարդային վիճակը լիովին վերականգնելու համար մարդուն անհրաժեշտ է տարեկան 21-28 օր արձակուրդ։ Հանգստի նման օպտիմալ տևողության մասին խոսել … ...
Ինչպես հարաբերություններում խուսափել կոնֆլիկտներից
Իմացիր ինչպես
23:53 Ապրիլ 21 2023
Հոգեթերապևտ Անդրեա Վոկթերը նշել է հարաբերություններում կոնֆլիկտներից խուսափելու պարզ ուղիներ: «Psychology Today»-ի իր սյունակում նա խորհուրդ է տվել չսպասել, որ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test