Մասնագետն ասել է՝ ինչպես ձմերուկ ընտրել

23:04 Օգոստոս 01 2022
*
Իմացիր ինչպես
Մասնագետն ասել է՝ ինչպես ձմերուկ ընտրել

Օպերատիվ առաքման ծառայության ավագ մենեջեր Յուլյա Լեմեշևան ասել է՝ ինչպես ձմերուկ ընտրել և որտեղից այն գնել, փոխանցում է Лента պարբերականը։ Լեմեշևան հորդորել է ձմերուկ գնել սուպերմարկետներից և շուկաներից, քանի որ այնտեղ ստուգվում է հատապտուղներում թունաքիմիկատների, նիտրատների և ռադիոնուկլիդների առկայությունը։ Չսարքավորված առևտրի կետերում այդ ուսումնասիրությունները չեն իրականացվում:

Մասնագետի խոսքով՝ պետք է գնել 7-9 կիլոգրամ կշռող ձմերուկներ՝ տարբեր կոնտրաստային գծերով և փոքր դեղնանարնջագույն կետով։ Հասած պտղին հարվածելիս ձայնը պետք է լինի հնչեղ, իսկ ձեռքի ափը պետք է հետահարում զգա:

«Փորձառու գնորդները, որպես կանոն, ձմերուկը թակոցով են ընտրում: Թակեք հատապտղին բռունցքով. հասունացած պտուղները հստակ և հնչեղ ձայն են հանում, իսկ չհասած ձմերուկները խուլ ձայն են հանում: Կարող եք ականջը հպել ձմերուկին, ինչպես ծովային խեցուն, և թեթև սեղմել այն, հասած ձմերուկը մի փոքր կճռճռա», – բացատրել է նա:

Մասնագետը հավելել է, որ անհրաժեշտ է ձմերուկը պահել 10-15 աստիճանում և օդի 80-90 տոկոս խոնավության պայմաններում։ Ամողջական վիճակում այն մի քանի ամիս կմնա։ Լեմեշևան հիշեցրել է, որ կտրված ձմերուկը չի կարելի պահել սենյակային ջերմաստիճանում, քանի որ մի քանի ժամ հետո այն սկսում է փչանալ։

Հարակից նյութեր

Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու ամենակարևոր չափանիշները
Իմացիր ինչպես
19:31 Օգոստոս 21 2023
Զբոսաշրջիկները նշել են հյուրանոց ընտրելու նշանակալի չափանիշներ և պատմել, թե ինչ կարող է փչացնել դրա տպավորությունը, հայտնում է OneTwoTrip-ը։ Ընկերության … ...
Անվանվել են մոծակների խայթոցից առաջացած քորից ազատվելու պարզ եղանակներ
Իմացիր ինչպես
23:03 Հունիս 09 2023
Մոծակների խայթոցից առաջացած քորը կարող եք թեթևացնել պարզ եղանակներով, օրինակ՝ սառույցի խորանարդիկների միջոցով, ասել է համաճարակաբան Նիկոլայ Դուբինինը։ Բժիշկը «Lente.ru»-ին … ...
Հոգեթերապևտը հայտնել է, թե քանի օր արձակուրդ է պետք մարդուն առողջ հոգեվիճակի համար
Իմացիր ինչպես
17:22 Մայիս 21 2023
Հոգեկան և նյարդային վիճակը լիովին վերականգնելու համար մարդուն անհրաժեշտ է տարեկան 21-28 օր արձակուրդ։ Հանգստի նման օպտիմալ տևողության մասին խոսել … ...
Ինչպես հարաբերություններում խուսափել կոնֆլիկտներից
Իմացիր ինչպես
23:53 Ապրիլ 21 2023
Հոգեթերապևտ Անդրեա Վոկթերը նշել է հարաբերություններում կոնֆլիկտներից խուսափելու պարզ ուղիներ: «Psychology Today»-ի իր սյունակում նա խորհուրդ է տվել չսպասել, որ … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test