ԿԳՆ-ն հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել մինչեւ 25 տարեկան անձինք

18:30 Հունվար 16 2019
*
Կրթություն
ԿԳՆ-ն հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել մինչեւ 25 տարեկան անձինք

Փետրվարին նախատեսվող «Ապահով համացանց» շաբաթվա շրջանակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հայտարարում է կիբերանվտանգության թեմայով տեսանյութերի մրցույթ: Հայտարարությունն ուղղված է երեխաներին եւ երիտասարդներին. մասնակցության առավելագույն տարիքը 25-ն է:

Ներկայացված լավագույն 3-5 տեսանյութերը կարժանանան խորհրդանշական մրցանակների: Մրցույթին մասնակցել ցանկացողներն իրենց տեսանյութերի հղումները պետք է ուղարկեն մինչեւ հունվարի 28-ը, [email protected] էլփոստին:

Ըստ հայտարարության, թեման պետք է կապ ունենա կիբերանվտանգության հետ՝ սոցիալական ցանցերում անձնական տվյալների պաշտպանությունից մինչեւ երեխաների դեմ կիբերհալածանքների (cyber bullying) դեմ պայքար։

Ներկայացվող այլ պահանջներն են՝
Տեսանյութի տևողություն՝ 1-5 րոպե
Լեզու՝ հայերեն
Տեսանյութը պետք է լինի հետաքրքիր եւ օգտակար

Լավագույն տեսանյութերը կցուցադրվեն դպրոցներում, ինչպես նաեւ կտեղադրվեն ԿԳՆ կայքում եւ Ֆեյսբուքյան էջում:

Մրցութային հանձնաժողովում ներկայացված են ԿԳՆ ներկայացուցիչներ և տեղեկատվության անվտանգության մասնագետներ:

Աղբյուրը` armtimes.com

Հարակից նյութեր

Գիտնականները պարզել են, թե ինչու է տխուր երաժշտությունը մարդկանց հաճույք պատճառում
Կրթություն
20:53 Ապրիլ 14 2024
Նոր Հարավային Ուելսի համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչու են շատերը սիրում տխուր երաժշտություն լսել և վայելել զգացմունքները, որոնցից … ...
7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում․ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է․ ԿԳՄՍ նախարարի տեղակալ
Կրթություն
21:01 Փետրվար 15 2024
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը «Ամուսնության տարիքային շեմը բարձրացնելու նպատակով օրենսդրական բարեփոխումները` մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության … ...
«Հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով». Ակադեմիական քաղաքի հատակագիծը նոր խնդիրներ է հարուցել
Կրթություն
19:46 Փետրվար 15 2024
Պաշտոնական հատակագծային գոտիավորման հատակագծերը պետք է նորից քննարկվեն, քանի որ այս պահին հողատարածքի զգալի մասը ծածկված է գերեզմանոցով: Այս մասին … ...
Մեծ Պահք. ինչ է կարելի և ինչ չի կարելի ուտել ու անել մինչև Սուրբ Հարության տոն
Կրթություն
20:20 Փետրվար 05 2024
Հայաստանում փետրվարի 12-ից սկսվելու է Մեծ պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Հրդեհ՝ Աբովյան փողոցում
Նորություններ
14:37 Մայիս 08 2024
Փլուզում Սիմեոն Երևանցու փողոցում
Նորություններ
20:24 Մայիս 05 2024
Կոտայքի Ջրառատ գյուղում հրդեհ է բռնկվել
Նորություններ
18:43 Մայիս 01 2024

Test