Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի. «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր

20:49 Ապրիլ 14 2024
*
Աշխարհ
Իսրայելի հայ համայնքը զոհեր ու վիրավորներ չունի. «Իսրայելահայեր» թերթի հիմնադիր

«Իսրայելահայեր» թերթի հիմնադիր Արտյոմ Չերնոմորյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ Իսրայելի վրա Իրանի գիշերային հարձակումից հետո հայ համայնքում տուժածներ չկան:

«Աստծուն փառք զոհեր ու վիրավորներ մեր համայնքը չունի։
Ապրիլի 13-14 գիշերն Իրանը արձակել էր 185 անօդաչու թռչող սարք, 110 բալիստիկ հրթիռ (երկիր-երկիր) և 36 թևավոր հրթիռ։ Հրթիռների մեծ մասն արձակվել էր Իրանից, մի մասը՝ Իրաքից և Եմենից:
Տագնապները հնչել էին երկրի մի քանի տասնյակ շրջաններում՝ հիմնականում հյուսիսում, Նեգևում, հարավային և երկրի արևելյան շրջաններում, կենտրոնը համեմատաբար հանգիստ էր:
Հրթիռի բեկորներից ծանր վիրավորվել է Նեգևում գտնվող բեդվինական համայնքից մի յոթամյա աղջիկ:
Բալիստիկ հրթիռների ճնշող մեծամասնությունն ոչնչացվել են Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից։
Անօդաչուների մեծ մասը խոցվել են Իսրայելի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Հորդանանի ինքնաթիռները:
Տեսանյութում Երուսաղեմի Ալ Ակսայի մզկիթի գլխավերևում խոցվող հրթիռներն են։
Տեղի են ունեցել նաև երկրի ներսում ահաբեկչական հարձակումներ։
Թիկունքի ծառայությունը երեկվանից չեղարկել է բոլոր ճամբարներն ու հավաքները, կրթական բոլոր հաստատությունները փակ են ոչ միայն արձակուրդի պատճառով։ Ցույցերն ու հավաքներն արգելված են։
ԱՄՆ նախագահն ու Իսրայելի վարչապետը քննարկել են դաշնակիցների հետագա անելիքներ»։

Հարակից նյութեր

Սիդնեյում տղամարդը փորձել է ներխուժել ինքնաթիռի բեռնախցիկ
Աշխարհ
20:34 Ապրիլ 27 2024
Սիդնեյի օդանավակայանում մի տղամարդ վազել է թռիչքուղու վրա և փորձել բեռնախցիկի միջով մտնել ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է The Daily … ...
Բայդենը ստորագրել է Ուկրաինային օգնության մասին օրինագիծը
Աշխարհ
20:17 Ապրիլ 24 2024
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օտարերկրյա դաշնակիցներին, այդ թվում՝ Ուկրաինային օգնության մասին օրենքը։ Այս մասին նա հայտարարել է հեռուստաուղերձում։ … ...
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
Աշխարհ
20:04 Ապրիլ 24 2024
Չինաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանատանն ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո է անցկացվել: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ, հիշատակի միջոցառման … ...
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Աշխարհ
16:40 Ապրիլ 24 2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test