Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության շղթա

18:42 Ապրիլ 09 2024
*
Նորություններ

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները տեղեկություններն իրացնելիս համագործակցեցին Արմավիրի բաժնի ծառայողների և մարզի պարեկների հետ: Նախապատրաստական աշխատանքից հետո ապրիլի 1-ին Արմավիր-Երևան ճանապարհի սկզբնամասում ձերբակալվեց և, իր վարած մեքենայով հանդերձ, ոստիկանության Արմավիրի բաժին տեղափոխվեց 48-ամյա մի տղամարդ: Մեքենան տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք, իսկ տղամարդու գրպանում անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կասկածելի զանգվածով լցված ծխախոտի գլանակ: Նա հայտնեց, որ գլանակում կանեփ է:

Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Ու թեև իրավապահները վարկած ունեին, թե 48-ամյա տղամարդը որտեղից է ձեռք բերել թմրանյութը, ընթացիկ միջոցառումները շարունակվեցին:

Հաջորդ օրն առավոտյան Արմավիրի մարզի Նորապատ գյուղի կենտրոնական փողոցում նույն կասկածանքով ձերբակալվեց և, «Դեյվու» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին տեղափոխվեց 46-ամյա մի երևանցի` երկու ուղևորով: Թաիրովի բնակիչ 63-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման երկու զանգված` մոտ 4 և 7 գրամ քաշով: Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում մյուս ուղևոր 46-ամյա արտաշատցին հայտնեց, որ մեքենայում կա 750 գրամ տարողությամբ ապակյա տարա` կանեփի զանգվածով, որն իրենն է՝ անձնական օգտագործման համար:

Ավելի հիմնավոր էր դառնում վարկածը, որ իրացնողին գտնելու համար իրավապահներն ի վերջո մեկնելու են Ջանֆիդա:

Իսկ մինչ այդ, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում խուզարկություն կատարվեց նախորդ օրը պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայում: Սրահի պահոցից հայտնաբերվեց փայլաթիթեղի չորս փաթեթ` ընդհանուր 27,44 գրամ կանեփանման զանգվածով: Մեքենայատերը հայտնեց, որ դրանք պատկանում են իրեն:

Ժամեր անց իրավապահներն արդեն Ջանֆիդա գյուղում էին: Դատարանի որոշմամբ խուզարկություն կատարվեց 57-ամյա տղամարդու տանն ու օժանդակ շինություններում: Տանտիրոջ բացակայությամբ կատարված խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփի և կանեփի սերմի նմանվող զանգվածներով փաթեթներ ու կաթուցիչներ: Գոմում հայտնաբերվեց մեկանգամյա օգտագործման բաժակներում ցանած ու նոր ծլած կանեփի 11 բույս:
Հետագա միջոցառումների շնորհիվ ջանֆիդացի տղամարդը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում, ձերբակալվեց և ներկայացվեց Արմավիրի մարզային քննչական վարչություն, ապա տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր:

Քրեական վարույթի շրջանակում ապրիլի 4-ին խուզարկություն է կատարվել նաև «Դեյվու» մակնիշի մեքենայում: Հայտնաբերվել են ապակյա տարա՝ լցված դեղնականաչավուն մոտ 81 գրամ կանեփանման զանգվածով, և գլանակ:
63-ամյա թաիրովցին և 57-ամյա ջանֆիդացին կալանավորվել են, իսկ 46-ամյա արտաշատցու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Հարակից նյութեր

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ, վեց տուժած
Նորություններ
20:47 Ապրիլ 27 2024
Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս … ...
Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Նորություններ
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Նորություններ
13:43 Ապրիլ 27 2024
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված … ...
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ
Նորություններ
18:26 Ապրիլ 24 2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test