Դատախազություն հաղորդում է ստացվել, որ 102-րդ ռազմաբազայում ապօրինի անազատության մեջ պահվող ՌԴ քաղաքացի կա

18:48 Ապրիլ 09 2024
*
Նորություններ
Դատախազություն հաղորդում է ստացվել, որ 102-րդ ռազմաբազայում ապօրինի անազատության մեջ պահվող ՌԴ քաղաքացի կա

Գլխավոր դատախազությունը հաղորդում է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից այն մասին, որ Գյումրիում գտնվող 102-րդ ռազմաբազայում ապօրինի անազատության մեջ պահվող ՌԴ քաղաքացի կա։

«Հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել»,-նշել է նա։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն ավելի վաղ հայտարարություն է տարածել ու հայտնել, որ ոմն Ան․ Շչետին գտնվում է հետախուզման մեջ և ապաստանել էր ՀՀ-ում զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով։

«Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ՌԴ ռազմաբազայի աշխատակիցները պատրաստվում են Շչետինին ինքնաթիռով տեղափոխել ՌԴ։

Հերթական անգամ ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցնեը, խախտելով ՀՀ օրենսդրությունը, ապօրինի գործողույթուններ են իրականացնում, ՀՀ տարածքում անձին առևանգում են, պահում ապօրինի անազատության մեջ և փորձում են տեղափոխել ՌԴ։ Պպահանջում ենք ՀՀ գլխավոր դատախազությունից, ՀՀ ՆԳՆ-ից անհապաղ միջոցներ ձեռնարկել և ազատել Շչետինին, քրեական հետապնդում իրականացնել առևանգողների նկատմամբ, իսկ ԱԱԾ-ից՝ միջոցներ ձեռնարկել կանխելու Շչետինին բռնի տեղափոխումը»,– նշված է հայտարարության մեջ։

Հարակից նյութեր

Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ ըստ նախնական տվյալների՝ կա երեք զոհ, վեց տուժած
Նորություններ
20:47 Ապրիլ 27 2024
Ապրիլի 27-ին, ժամը 17:27-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղի մոտակայքում ավտոբուսը դուրս … ...
Գավառում Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս «Հայրենիքը պետությունն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ» խորագրով բանախոսությամբ
Նորություններ
13:45 Ապրիլ 27 2024
Քաղաքացու օրվա առիթով ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը … ...
Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները համակողմանի պարզելու ուղղությամբ նախաքննություն է իրականացվում
Նորություններ
13:43 Ապրիլ 27 2024
ՀՀ քննչական կոմիտեում քննություն է կատարվում՝ պարզելու Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում ապրիլի 26-ին տեղի ունեցած միջադեպի հանգամանքները։ Ըստ ոստիկանությունից ստացված … ...
Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ
Նորություններ
18:26 Ապրիլ 24 2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test