«Այդ սպասված զանգից հետո անմիջապես հետ եմ վերադարձել Հայաստան». Անի Օհանյան

18:00 Մարտ 03 2020
*
Նախագծեր
«Այդ սպասված զանգից հետո անմիջապես հետ եմ վերադարձել Հայաստան». Անի Օհանյան

Մարտի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա «Շանթ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Ազգային երգիչ»  նախագծի մասնակիցների մենահամերգը: Սպասվող իրադարձության, նախապատրաստական ախատանքների և առհասարակ անցած ճանապարհի մասին ArenaNews.am կայքը զրուցել է ֆինալիստներից Անի Օհանյանի հետ:

-Անի, այս պահին համերգի հետ կապված ի՞նչ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, ի՞նչ  է սպասվում ժողովրդական երգերը Ձեր մատուցմամբ լսող երկրպագուներին:

-Այս պահին ակտիվ աշխատանքային փուլում ենք. պրոդյուսերների հետ հստակեցվում է երգերի վերջնական ցանկը, որպեսզի մեկ շաբաթից սկսեն հիմնական փորձերը:

Երգելու ենք սիրված երգեր՝ և սոլո կատարմամբ, և զուգերգերով. ինչպես արդեն ասվել է՝ բեմում մեզ հետ են լինելու նաև «Մեծ փոքրիկներ» նախագծի տաղանդավոր երեխաները:

Կարծում եմ՝ հանդիսատեսը ևս մեծ սպասումով է լցված այս համերգի հանդեպ, որովհետև դրական արձագանքները շատ են, ինչից իսկապես զգացված ենք:  Հանդիսատեսը հավանաբար ինձնից սպասում է ջազային կատարումներ՝ հայկական երգերի մեջ ջազային էլեմենտներով, որոնք անշուշտ կլինեն:

-Մրցութային հագեցած գրաֆիկից հետո դադար եղավ և հիմա կրկին փորձեր: Ինչպե՞ս եք հարմարվում այս ռեժիմին, հետ չէի՞ք վարժվել լարվածությանը:

-Նախագծի ավարտից անմիջապես մեկ օր հետո մեկնել էի Սանկտ Պետեբուրգ, որովհետև շատ կարոտել էի ծնողներիս և այնտեղ ունեի  անավարտ գործեր, քանի որ նախագծին մասնակցելու համար կիսատ էի թողել ուսումս:  Ետ գնացի Սանկտ Պետերբուրգ, այնտեղ՝ Արվեստի և մշակույթի ինստիտուտում շատ հաջող  հանձնեցի բոլոր քննություններս ու դրանից հետո մեծ անհամբերությամբ սպասում էի, թե երբ են զանգելու և ասելու, որ համերգ է կայանալու և փորձերը սկսում ենք: Այդ սպասված զանգից հետո էլ վերդարձել եմ Հայաստան ու շատ ուրախ եմ, որ սկսում է եռուզեռը:

-Հայաստանում ինչպե՞ս եք  կազմակերպում Ձեր օրը:

Այս հարցն ինձ շատ հաճախ են տալիս, որովհետև այստեղ  աշխատանք և այլ զբաղվածություն չունեմ. ինձ փոքր-ինչ դժվար է, որովհետև օրվա մեծ մասը տանն եմ անկացնում: Թեպետ չեմ ձանձրանում, պարապում եմ, սպորտով եմ զբաղվում, շտկում եմ երգեցողությունս, ինքնուս լեզուներ եմ սովորում:

-Անի, վերադառնալով նախագծին,  բացի ճանաչելիությունից, ուրիշ ի՞նչ ձեռքբերում ունեցաք:

-Նախագիծը բացի ճանաչումից, որը շատ-շատ կարևոր է, տվեց ինձ մեծ փորձ պրոֆեսիոնալ մասնագետների հետ աշխատելու, Հայաստանում շրջապատ ձեռք բերելու առումով: Հայկական միջավայրում այս շփումն ինձ համար նոր էր և շատ ուրախ եմ, որ թե մասնակիցների, թե «Շանթ»  հեռուստաընկերության ողջ անձնակազմի հետ  ընկերությունն ստացվեց: Հիմա գիտեմ, որ երբ էլ  Հայաստան վերադառնամ, շատ ընկերներ ունեմ այստեղ:

Երբեք չէի մասնակցել հեռուստատեսային նախագծերի,  շատ մրցույթների եմ երգել, տարբեր տեղեր ներկայացրել եմ հայկական երգերը, բայց հեռուստատեսային իմ առաջին փորձն էր:  Սովորեցի ինչպես աշխատել տեսախցիկների հետ՝ լույս, ձայն, կադր և այլ նրբություններ, որոնց հեշտությամբ չէի հարմարվի, եթե մեր կողքին չլինեին մեր պրոդյուսերները:

-Իսկ անհատական կարեիրա սկսելու մտքեր ունե՞ք, ի՞նչ  նորությունների սպասի Ձեր լսարանը:

– Ինձ համար առաջնային նպատակը մեր մշակույթը, երգ-երաժշտությունը ներկայացնելն է: Ինքս էլ լինելով սփյուռքից՝ շատ լավ գիտակցում եմ, որ դրսում մեր երգերի պակասը շատ են զգում: Գիտեմ, թե ինչքան մեծ է այդ կարոտը հայկական արվեստի, մշակույթի նկատմամբ. ամեն պահի փորձում ես մի մասնիկ գտնել, որ հայկական լինի, որ զգաս, լսես, տեսնես: Սանկտ Պետերբուրգում էլ, երբ կողքովդ հայ է անցնում, հայերի խոսակցություն ես լսում, այնքան հարազատ են քեզ թվում այդ մի քանի վայրկյանները: Այդ պատճառով էլ ինձ համար առաջնային է դարձել հայկական երաժշտության ներկայացումն արտերկրում: ժողովրդական երգերը նորովի մշակումն իսկապես շատ եմ կարևորում:

ArenaNews.am

Հարակից նյութեր

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ
Նախագծեր
18:26 Ապրիլ 24 2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա … ...
Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Նախագծեր
17:12 Ապրիլ 24 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Նախագծեր
16:40 Ապրիլ 24 2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք … ...
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Նախագծեր
16:36 Ապրիլ 24 2024
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test