Լարված իրավիճակ Քասախ գյուղում․ կա զոհ․ դեպքի վայրում հայտնաբերվել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «06» և ջարդուխուրդ արված «Mazda»

23:59 Փետրվար 23 2024
*
Նորություններ
Լարված իրավիճակ Քասախ գյուղում․ կա զոհ․ դեպքի վայրում հայտնաբերվել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «06» և ջարդուխուրդ արված «Mazda»

Այսօր` փետրվարի 23-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում, որի հետևանքով կա զոհ։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանությունում և ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղում ավտովթար, վիճաբանություն, ծեծկռտուք, դանակահարություն ու խուլիգանություն է տեղի ունեցել։

Տեղում պարզվել է, որ Քասախ գյուղի Կենտրոնական փողոցից 1 հոգի դանակահարված տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով մահացել է։

Պարեկներն ու ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «Hummer», «Mercedes», «Նիվա», «ՎԱԶ-06» մակնիշի ավտոմեքենաներ։

«Նիվա»-ն, «Mercedes»-ը «06»-ը ամբողջովին վնասված են և ըստ օպերատիվ տեղեկությունների «Hummer»-ը բախվել է «Նիվա»-ին, ապա՝ «06»-ին, առաջ ընթացել մի քանի 100 մ, բախվել «Mercedes»-ին և առաջ ընթանալով՝ շենքերի մի թաքուն տեղ կանգնել է։

Վթարի վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ շենքերից մեկի բակում, ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վնասված «Mazda» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի փաստով Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հ․ Չալաբյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված են այնպիսի փորձառու քննիչներ, ովքեր նմանատիպ հանցագործություների բացահայտման ուղղությամբ հարուստ փորձ ունեն։

Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինն էլ ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ վնասված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 50-ամյա տղամարդ է։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ « Թողնես կասեն թուրքը կոտորում ա մեզ, լրիվ «մի կաթիլ մեղրի» պատմություն։ Ճիշտ ա, մի հոգի մահացել է, բայց եթե ոստիկաններն ու պարեկները մի փոքր ուշանային, զոհերի ավելի շատ կլիներ։ «Hummer»-ի տերն էլ Հայաստանում հայտնի բենզալցակայաններից մեկի սեփականատերերից է։ Էն սպիտակ «Mazda»-ն էլ թե խի ջարդեցին, չգիտենք։ Ամոթ ա, էս մեր գյուղը երբ ա սենց պատմության մեջ հայտնվել։ Միշտ հանգիստ ա եղել գյուղում վիճակը։ Թե էսօր ինչ սատանա ա մտել սրանց մեջ, չգիտենք։ Ամիսներ առաջ էր էլի ավտոներ էին ջարդել։ Ոստիկանները բռնեցին, տվեցին քննիչներին, քննիչներն էլ տարան դատարան, դատարանը բաց թողեց ու մեղավորը ոչ թե ոստիկաններն ու քննիչներն են, այլ մեր որոշ «արդար» դատավորներ»։

Ֆոտոլրագրողի ճշտող հարցին, թե դատարանը ուրեմն լուրջ հիմքեր չի տեսել, դրա համար էլ գուցե բաց է թողել, քաղաքացիներն ասում էին․ «Համենայն դեպս էն ժամանակ ոստիկաններն ու քննիչները իրենց գործը արեցին, իսկ այսօր էլ ոստիկանների ու պարեկների շնորհիվ գոնե ժամանակավորապես «վենդետան» կանխվեց»։

Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրից մի քանի կմ հեռավորության վրա հայտնաբերվել է այրված «Mercedes» մակնիշի ավտոմեքենա ու ոստիկաններն ու քննիչները պարզում են «Mercedes»-ի հրդեհման դեպքը կապ ունի նշված միջադեպի հետ, թե ոչ։

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ հանգամանքներ այս պահին չենք հրապարակում։
Նյութի աղբյուր՝ shamshyan.com

Հարակից նյութեր

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ
Նորություններ
18:26 Ապրիլ 24 2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա … ...
Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Նորություններ
17:12 Ապրիլ 24 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Նորություններ
16:40 Ապրիլ 24 2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք … ...
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Նորություններ
16:36 Ապրիլ 24 2024
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test