Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացը
Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղության գործընթացի հեռանկարները։ Հանդիպումը կայացել է Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտակարգ նիստի շրջանակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանի նախարարը զրուցակցին տեղեկացրել է տարածաշրջանում տիրող իրավիճակի, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի ներկա վիճակի և հեռանկարների մասին, հանդիպմանն ընդգծվել է, որ Հայաստանի կողմից տարածաշրջանում երրորդ կողմերի ներգրավումը չի ծառայում խաղաղությանն ու կայունությանը, իսկ Հայաստանին զինելու որոշ պետությունների փորձերը վտանգ են ներկայացնում խաղաղ գործընթացի համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։