Թիերի Անրին գովել է «Ինտերի» գլխավոր մարզչին, ակնարկել նաև Մխիթարյանի մասին

20:20 Մարտ 07 2024
*
Սպորտ
Թիերի Անրին գովել է «Ինտերի» գլխավոր մարզչին, ակնարկել նաև Մխիթարյանի մասին

Ֆրանսիայի հավաքականի, Լոնդոնի «Արսենալի», կատալոնական «Բարսելոնայի» նախկին հարձակվող, Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Թիերի Անրին Sky Sports-ի եթերում նշել է, որ շատ է հավանում Իտալիայի Ա Սերիայի առաջատար Միլանի «Ինտերի» իտալացի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի աշխատանքը։

«Վաղուց եմ հետևում Սիմոնե Ինձագիին, սկսած այն ժամանակվանից երբ նա «Լացիոյում» էր։ Նա մարզիչ էր, որը կարող էր գավաթային խաղերում մեծ խնդիր ստեղծել մրցակցի համար։
Այդպես եղավ նաև «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։
Ես հավանում եմ Ինձագիի մոտեցումը երկու կենտրոնական հարձակվողներով խաղալու հարցում։

Ինձագիի 5-3-2 դասավորությունն «Ինտերում» Բարելայի, Չալհանօղլուի և Մխիթարյանի հետ միջին գծում աշխատում է, երբ նրանք վերահսկում են կենտրոնը և գնդակը հասցնում են Լաուտարո Մարտինեսին կամ Մարկուս Տյուրամին»,- Անրիի խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Իտալիայի առաջնության 27 տուրից հետո «Ինտերը» 72 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 15 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Թուրինի «Յուվենտուսից»։

Հարակից նյութեր

Լիտվացի աթլետը գերազանցել է 37 տարվա վաղեմության համաշխարհային ռեկորդը
Սպորտ
20:43 Ապրիլ 16 2024
Լիտվացի աթլետ Միկոլաս Ալեկնան սահմանել է սկավառականետման համաշխարհային ռեկորդ։ Օկլահոմայում կայացած մրցաշարում 21-ամյա մարզիկը գրանցել է 74,35 մետր արդյունք՝ գերազանցելով … ...
Ինչո՞վ է զբաղված եղել Նեյմարը դստեր ծննդյան արարողության ժամանակ
Սպորտ
02:12 Ապրիլ 13 2024
Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը ցնցել է երկրպագուներին: Նրանք տեսել են, թե ինչպես է ֆուտբոլիստը փոքրիկ … ...
Աշխատանքը կատարված է․ Մխիթարյանի գրառումը հաղթանակից հետո
Սպորտ
18:39 Ապրիլ 09 2024
Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում «Ուդինեզեի» նկատմամբ 2-1 հաշվով կամային հաղթանակից հետո լուսանկարներ … ...
Սալահը մի քանի ռեկորդ է սահմանել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում
Սպորտ
23:16 Ապրիլ 07 2024
Անգլիական «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Մոհամեդ Սալահը գոլի հեղինակ է դարձել Անգլիայի Պրեմիեր լիգայի (EPL) «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում և մի քանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test