Վանաձորում թալանել են տեղի ստոմատոլոգիական կլինիկան. պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

04:29 Մարտ 18 2024
*
Նորություններ
Վանաձորում թալանել են տեղի ստոմատոլոգիական կլինիկան. պատճառվել է մի քանի միլիոն դրամի վնաս

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մարտի 14-15-ին Վանաձոր քաղաքում թալանել են տեղի կլինիկաներից մեկը: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել Վանաձոր քաղաքի ստոմատոլոգիական կլինիկաներից մեկից, հայտնել են, որ Զաքարյան փողոցի 29 հասցում գործող նշված կլինիկայի մուտքի դուռը բացել են, մտել են ներս ու այնտեղից գողություն կատարել:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Բազումի բաժնի պետ Արամ Հարությունյանը: Ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության խումբը՝ հերթապահ քննիչի գլխավորությամբ: Տեղում ստոմատոլոգիական կլինիակայի տնօրեն, Լոռու մարզի բնակիչ 67-ամյա Գագիկ Քալանթարյանը հայտնել է, որ մարտի 14-ին, ժամը 23:30-ից մինչև մարտի 15-ը ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում կլինիկայի առաջին հարկի մետաղապլաստե պատուհանը բացել են, մուտք են գործել ներս, ապա բարձրացել երկրորդ հարկ ու աշխատասենյակից գողացել մեկ հատ «Տոշիբա» տեսակի Նոթբուք, «Նիկոն» տեսակի ֆոտոապարատ, երկրորդ հարկում գտնվող տնօրենի աշխատասենյակից հափշտակել «Նիկոն» և «Քենոն» տեսակների երկու ֆոտոապարատներ, երկրորդ հարկում տեղադրված «Ռեոլինգ» տեսակի տեսախցիկ:

Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հանցագործությունը կատարած անձի կամ անձանց ինքնությունը պարզելու, նրանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Ծանուցում.
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Հարակից նյութեր

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, սա խայտառակություն է․ Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ
Նորություններ
18:26 Ապրիլ 24 2024
Այսօր մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության զոհերին։ Այս մասին X-ի իր էջում գրել է Եվրախորհրդարանի բուլղարացի անդամ Անգել Ջամբազկին։ Նա … ...
Ապրիլի 25-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի
Նորություններ
17:12 Ապրիլ 24 2024
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների … ...
Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը․ Բայդեն
Նորություններ
16:40 Ապրիլ 24 2024
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին հանդես է եկել ուղերձով՝ վերահաստատելով 20-րդ դարի սկզբին իրականացված ոճրագործությունը երբեք … ...
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
Նորություններ
16:36 Ապրիլ 24 2024
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախասրահում ապրիլի 23-ին կազմակերպվել է միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ուրուգվայում Հայաստանի … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test