Կտրուկ շրջադարձ․ Սերժ Սարգսյանը կձերբակալվի՞․ Ինչ է կատարվել․․․

12:30 Հոկտեմբեր 31 2018
*
Քաղաքականություն
Կտրուկ շրջադարձ․ Սերժ Սարգսյանը կձերբակալվի՞․ Ինչ է կատարվել․․․

Սերժ Սարգսյանի ժամանակը մոտենում է․․․

Ինչպես արդեն հայտնի է, Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր, այնուհետ ազատ արձակվել՝ գրավի դիմաց․․․

Նման որոշում  էր կայացրել դատավոր Վաչե Մարգարյանը՝ բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը․․․

Մինչ այդ դատարանը շուրջ 7 ժամ քննում էր Քոչարյանին կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը, որին մասնակցում էր նաև ինքը Քոչարյանը․․․

Հատուկ քննչական ծառայությունում քննվող Մարտի 1-ի գործով երեկ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 301.1 հոդվածի 1-ին մասով՝ այն բանի համար,

որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ 2008 թվականի Մարտի 1-ին տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը․․․

Դեռևս 2014թ․-ին իր հարցազրույցներից մեկում, Նիկոլ Փաշինյանն ասել էր․

-Մարտի 1-ի կազմակերպիչներն ու հրաման տվողները Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են, և եթե սկսեն բացահայտել այդ գործը, նրանք որպես գլխավոր մեղադրյալներ պետք է գնան դատարան․․․

Ռոբերտ Քոչարյանը որպես մեղադրյալ գնաց դատարան, թեպետ այժմ գտնվում է հարաբերական ազատության մեջ․․․

Առավել ուշագրավ է դառնում հատկապես Սերժ Սարգսյանի հետագա ճակատագիրը․․․

Կհաջողվի արդյոք Փաշինյանին՝ ՀՀ երրորդ նախագահին ուղարկել երկրորդի հետևից, պարզ կդառնա առաջիկայում․․․

Սակայն, այն որ ՀՀ 3-րդ նախագահի՝ օրենքի առաջ պատասխան տալու ժամանակը եկել է․ դա աներկբա է․․․

Ռոբերտ Քոչարյան, Յուրի Խաչատուրով։ Այս երկու անուններն իսկ արդեն բավական է՝ հասկանաու համար, որ ներկա իշխանությունները լուրջ են տրամադրված և իրենց ոչինչ չի կարող խանգարել․․․

Աղբյուրը՝ newstime.am

Հարակից նյութեր

Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր սոցիալական ցանցերում հայտնել է, որ արդյունավետ զրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ «Ես … ...
Կարող է՝ ինչ-որ պահի հրաժարվենք որևիցե բան ստորագրելուց, եթե չգանք համաձայնության. Ալեն Սիմոնյան
Քաղաքականություն
18:34 Ապրիլ 09 2024
Հայաստանի տարածքից Ադրբեջանին որևէ մաս զիջելու հարց չի քննարկվում և քննարկման ենթակա չէ: Այս մասին ԱԺ ամբիոնից ասել է Հայաստանի … ...
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում․ Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
00:08 Փետրվար 24 2024
Ես չեմ կարող վստահել Ալիևին․ կարծում եմ՝ Ալիևն էլ ինձ չի վստահում։ Այս մասին France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել … ...
Արդյո՞ք Փաշինյանը մտադիր է փակել ռուսական ռազմաբազան․
Քաղաքականություն
00:07 Փետրվար 24 2024
Գիտեք, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը, մեր գնահատմամբ, չի կատարել անվտանգային ոլորտի իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ: Մասնավորապես՝ 2021 թվականին, 2022 … ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024
Զելենսկին խոսել է Շոլցի հետ զրույցի մասին
Քաղաքականություն
19:15 Ապրիլ 13 2024
Կրակոցներ՝ Արարատի մարզում․ կա վիրավոր
Նորություններ
01:56 Ապրիլ 13 2024

Test