130 մլն դրամ հանել է և խաղացել է կազինոներում.Ձերբակալվել է հայտնի ՊՆ նախարար

17:00 Դեկտեմբեր 13 2018
*
Հասարակություն
130 մլն դրամ հանել է և խաղացել է կազինոներում.Ձերբակալվել է հայտնի ՊՆ նախարար

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենը, հատուկ քննչական կոմիտեն էլ Մարտի 1-ի դեպքերի հետ կապված մեղադրանք է առաջադրել ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանին, ով հետախուզման մեջ է:

Կառավարության նիստից առաջ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ Արա Վարդանյանը պնդում է, թե հիմնադրամին տրամադրված 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտի միջոցները անձնական նպատակներով օգտագործել է, սակայն ետ է վերադարձրել վերցրած գումարները:

«Իր հայտարարությանբ՝ վերադարձրել է, բայց մենք հիմա քննություն կիրականացնենք, պարզ կլինի: Այդ հարցին հստակ պատասխան տալ դեռ չեմ կարող: Ունենք հստակ, որ մոտ 130 մլն դրամ հանել է և խաղացել է կազինոներում: Ստուգումներ պետք է լինեն, կավարտվեն, կտեղեկացնենք: Ինքնին արդեն վարկային գծից օգտվելը քրեորեն պատժելի է»,-նշեց Վանեցյանը:

Անդրադառնալով նախկին ՊՆ նախարարին, Արթուր Վանեցյանը նշեց. «Միքայել Հարությունյանը երկրից դուրս է եկել դեռ այն ժամանակ, երբ դեռ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսված չէր: ԱԱԾ լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:

Աղբյուրը՝ arcax.info

Հարակից նյութեր

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը
Հասարակություն
18:33 Մարտ 24 2024
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Ծաղկազարդը: Այն նշվում է Սուրբ Հարության տոնից՝ Զատիկից մեկ շաբաթ առաջ և խորհրդանշում է … ...
Նորապսակներն ամուսնալուծվել են հարսանիքից 24 ժամ անց՝ տորթով կատակի պատճառով
Հասարակություն
19:41 Սեպտեմբեր 12 2023
Աղջիկն ամուսնուց բաժանվել է հարսանիքից 24 ժամ անց՝ ամուսնու՝ տորթի կտորներ նետելու չար կատակի պատճառով, գրում է Mirror-ը։ 27-ամյա աղջիկը … ...
Հեռուստաընկերությունն առաջարկում է արձակուրդների ընթացքում հայկական լրահոսին հետևելու լավագույն տարբերակը
Հասարակություն
17:00 Նոյեմբեր 06 2022
Աշխարհի ցանկացած կետում այս հավելվածի միջոցով կարող եք հետևել հայկական առաջատար հեռուստաալիքներին՝ Ձեր սմարթֆոններով ...
ԱՄԵՆԱՇԱՏ ԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ
Լրահոս
ԼՐԱՀՈՍ
Փրկարարները դի են դուրս բերել ձորակից
Նորություններ
15:49 Ապրիլ 20 2024
Արարատ Միրզոյանը կմեկնի Սաուդյան Արաբիա
Նորություններ
20:51 Ապրիլ 16 2024
Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կժամանի Հայաստան
Նորություններ
11:09 Ապրիլ 14 2024
Վանաձորում կարիճը 16-ամյա աղջկա է խայթել
Նորություններ
11:04 Ապրիլ 14 2024

Test